{source}<iframe width="350"height="200"src="http://www.youtube.ru/embed" />

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ 110-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ

 

 

Դեկտեմբերի 3-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպել էր հանդիպում-քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։ Նախքան հանդիպման մեկնարկը վարչապետն այցելեց ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի և շրջայց կատարեց այնտեղ տեղակայված ՀԲԸՄ Հայաստանի, «IDeA» հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ցանցի գրասենյակներում, ծանոթացավ նրանց գործունեությանը և ծրագրերին, ողջունեց ստեղծագործ նախաձեռնությունները և մաղթեց հաջողություններ:

ՀՀ վարչապետի հետ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով ՀԲԸՄ զրույցը նպատակ ուներ ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ, որպեսզի մենք՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող հայերս, համընդհանուր պատասխանատվությամբ սահմանենք, իրականացնենք և գնահատենք մեր նպատակները:

Ամբողջական նյութն ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Տեսանյութեր ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ 110-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: