{source}<iframe width="350"height="200"src="http://www.youtube.ru/embed" />

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԲԸՄ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑԵՑ ՄԻ ՆՈՐ «ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 

2016թ. -ի դեկտեմբերի 5-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում բացեց «Քլոտիա Նազարեան» բժշկական սպասարկման կենտրոնը: Այս նոր բուժսպասարկման կենտրոնը ՀԲԸՄ «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի մասն է, որի շրջանակներում սիրիահայերը կստանան անվճար բժշական խորհրդատվություն: Կենտրոնում կմատուցվեն գինեկոլոգիական, սրտաբանական, ակնաբուժական և մանկաբուժական ծառայույուններ՝ համալրելով ՀԲԸՄ-ի մարդասիրական առաքելությունը:

Բժշկական կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձիք և հյուրեր: Արարողության ընթացքում թվով յոթ սիրիահայ բժիշկներ արժանացան ՀՀ սփյուռքի նախարարության ու ՀԲԸՄ-ի կողմից շնորհակալագրերի և հուշանվերների՝ ՀԲԸՄ Սիրիահայերի բժշկական ծառայությունների կենտրոնում կատարած կամավոր ու արդյունավետ աշխատանքի համար:

Ամբողջական նյութն ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ: