{source}<iframe width="350"height="200"src="http://www.youtube.ru/embed" />

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՇԱՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՑԱՐԴ ՀԱՎԱՔԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ $325,000-Ի ԳՈՒՄԱՐ

 

 

 

Ապրիլյան քառօրյա պատերազմից ի վեր, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իր շրջանակների կողմից առաջ տարվող հանգանակությունների, անհատ նվիրատուների ներդրումների, ինչպես նաև Կենտրոնական վարչական ժողովի հատուկ հատկացման շնորհիվ ցարդ հավաքել է ավելի քան 325,000 ԱՄՆ դոլլար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ու հայոց բանակին աջակցելու նպատակով: Ադրբեջանի իրականացրած լայնամասշտաբ ռազմական գործողությունններից հետո, ինչպես նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անվտանգության սպառնալիքների շարունակական դրսևորումների արդյունքում, խիստ անհրաժեշտություն առաջացավ խնդրի շուրջ համախմբել աշխարասփյուռ հայությանը: ՀԲԸՄ-ն վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի և Արցախի բնակչությանը և զինված ուժերին, ինչպես նաև հրատապ կերպով աջակցություն է տրամադրում պաշտպանական մարտերի ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը:

Մայիսի 13-ին, ՀԲԸՄ Հայաստանի աշխատակիցներն այցելեցին ծանր վիրավորված զինծառայողներին և կամավորներին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոցում ու Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: ՀԲԸՄ Հայաստանի անձնակազմը շարունակեց այցելությունները զոհված զինծառայողների, ինչպես նաև արդեն իսկ տուն վերադարձած վիրավոր զինվորների ընտանիքներին Շիրակի և Արարատի մարզերում՝ յուրաքանչյուր ընտանիքին հատկացնելով 1000-ական ԱՄՆ դոլար:

Մայիսի 21-ին և 22-ին ՀԲԸՄ Հայաստանի աշխատակիցներն այցելեցին նաև Ստեփանակերտի զինվորական հիվանդանոց, ինչպես նաև Մարտակերտի, Մարտունիի ու Հադրութի շրջանների զոհված զինծառայողների ընտանիքներին՝ նրանց ևս տրամադրելով 1000-ական ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն:
Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ: