{source}<iframe width="350"height="200"src="http://www.youtube.ru/embed" />

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՋՈՆ ՍՏԵՆՄԱՅԵՐԻՆ

 

 

 

Մարտի 18-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի կենտրոնատեղին հյուրընկալել էր National Geographic-ի լուսանկարիչ, World Press Photo և Ռոբերտ Կապայի անվան հեղինակավոր մրցանակների արժանացած, ինչպես նաև էմմի հեղինակային մրցանակին առաջադրված Ջոն Ստենմայերին, ով ներկայացրեց աշխարհի առաջատար հրատարակությունների հետ աշխատելու, դրանց էջերում տպագրվելու իր ավելի քան 20-ամյա փորձը: Բազմաթիվ մրցանակների արժանացած 52-ամյա ամերիկացի լուսանկարիչը ներկայացրեց իր ֆոտոնախագծերի ստեղծման պատմությունն ու ընթացքը: Ստենմայերը այցելել է ավելի քան հարյուր երկրներ, այդ թվում` Հնդկաստան, Թուրքիա, Մալազիա, Տանզանիա, Քենիա, Զամբիա, Ինդոնեզիա, Եթովպիա, ինչպես նաև Հայաստան, որտեղ և կերտել է իր «խոսուն» լուսանկարներից բաղկացած ֆոտոպատմությունները: Իր լուսանկարների միջոցով նա ներկայացնում է աշխարհում առկա խնդիրները` մահացու հիվանդություններ, աղետներ, գլոբալ տաքացում, տարօրինակ և միևնույն ժամանակ հետաքրքիր ավանդույթներ, տարբեր ազգեր, քաղաքակրթություններ և այլն: Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը: Նա ներկաներին պատմեց Ստենմայերի կյանքի, անցած ուղու, հաջողությունների և ձեռքբերումների մասին: Ողջ հանդիպման ընթացքում դահլիճում տեղադրված մեծ էկրանի միջոցով Ստենմայերը ցուցադրում էր լուսանկարներն ու պատմում յուրաքանչյուր նկարում պատկերված մարդու պատմությունը:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ: