«ՀՈԳԻՍ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋՆԱԽԱԽԱՂԸՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՀԲԸՄ 110 ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

«Ակնածանք ներշնչող հայ արվեստի վկայություն…», Պերճ Սեդրակյան, Հայկական Բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ.

«Հոգիս» բազմաժանր երաժշտական ներկայացման Նյու-Յորքյան առաջնախաղը տեղի ունեցավ 2016թ. -ի հոկտեմբերի 28-ին լեփ-լեցուն դահլիճում: Ավանդականի և նորագույն տեխնոլոգիանաների համալրումներով միախառնված «Հոգիս»-ը ներկայացվեց ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի հայորդյաց տան, ինչպես նաև ՀԲԸՄ գործընկեր «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների մատուցմամբ:

«Հոգիս»-ի Երևանյան առաջնախաղը իրական հավաքական ձգտում էր՝ միավորելու միջազգայյին սահմանները: Ավելի քան 70 տաղանդավոր երիտասարդներ միավորվեցին՝ կյանքի կոչելու այս անմոռանալի ներկայացումը՝ համադրելով ավանդական հայկական արվեստը ժամանակակից ակրոբատիկայի շարժումների և տեխնոլոգիայի հետ:

Ֆրանսիահայ ռեժիսոր, պրոդյուսեր Պատրիկ Մալաքյանի ղեկավարությամբ այս երաժշտական ներկայացումը հանդիսատեսին ուղեկցեց մի էվոլյուցիոն ճամփորդության՝ ոգեշնչելով նրանց աշխարհասփյուռ հայ երիտասարդ կատարողների հսկայական ներուժով: Համադրելով երիտասարդ դասական պարողներին, ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան կրկեսային դպրոցի սաներին և մեր գործընկեր «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին, «Հոգիս»-ը արտացոլում էր Հայաստանում բնակվող մեր երիտասարդների բազմակողմանի ձեռքբերումները, ինչպես նաև սփյուռքի տաղանդաշատ մեր հայրենակիցների մասնակցությունը: Ներկայացմումը վկայում էր նաև նրանց համախմբվածությունն ու և հայրենասիրությունը: Միասին նրանք ներկայացնում էին մի մշակույթ և մի ազգ:

«Հոգիս»-ի պատմությունը խորհրդանշական է հայ ժողովրդի համար, որը արտացոլվում էր երկու երիտասարդների սիրո պատմությամբ, ովքեր սիրահարվում են, բաժանվում հարկադրաբար, իսկ հետո հաղթանակած վերամիավորվում են: Անվանի ֆրանսիահայ պրոդյուսեր, «Հոգիս» ներկայացման գեղարվեստական ղեկավար Պատրիկ Մալաքյանի մտահղացումը իրականություն դարձավ բեմականացման գծով տնօրեն Գրիգոր Խաչատրյանի և բալետմայստեր Արման Ջուլհակյանի շնորհիվ, ովքեր ամիսներ շարունակ աշխատեցին ներկայացման մասնակիցների հետ, նախքան նրանց ելույթը: «Հոգիս»ը մտահղացվեց և իրականացվեց Մարսեյլում, Նյու Յորքում ու Երևանում: Ծրագրի պրոդյուսերներն էին Պատրիք Մալաքյանն ու Անի Մանուկյանը:

««Հոգիս» ներկայացումը ակնածանք ներշնչող հայ արվեստի, ինչպես նաև Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր երիտասարդների մոտ ստեղծագործական ներուժի ոգեշնչման կարևորության վկայությունն է: ՀԲԸՄ-ն հպարտանում է իր երիտասարդական ծրագրերով և երախտապարտ է, որ հնարավորություն ունի համագործակցելու այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը և «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ իր գործունեության ոլորտն էլ ավելի ընդլայնելու նպատակով: Ներկայացման ընթացքում ցուցադրված զարմանալի տաղանդը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հայ ժողովուրդն ապագայում ևս շարունակելու է բարգավաճել մշակույթի և արվեստի բնագավառներում», ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

«Ահռելի աշխատանք է տարվել՝ համեմված գեղագիտական ու հանդիսատեսի հանդեպ տածած անսահման հարգանքի զգացումով: Խորին երախտագիտությունս եմ հայտնում Մելինե Առաքելյանին, Գրիգոր Խաչատրյանին, Արման Ջուլհակյանին և ծրագրում ընդրկված բոլոր մարդկանց այս հիանալի ներկայացման համար: Այն արժե ներկայացնել աշխարհահռչակ բեմերում», ասաց «Արինա Արարատյան» պարի թատրոնի հիմնադիր Արինա Արարատյանը:

«Ես ուղղակի հմայված էի բեմադրիչի` հնի և նորի, ազգայինի և համամարդկայինի նուրբ համադրումով, որն այնքան քնքշորեն և այնքան համոզիչ ձևով էր արված: Մարմնի և շարժման ֆանտազիան, որտեղ մարմինն էր ճչում ձայնի փոխարեն, որտեղ պատմությունը պատմվում էր շարժումների թելադրանքով, որտեղ պատմությունը, ցավը, կարոտը, ողջ ընթացքը, ժամանակագրությունը, տրված էր չքնաղ անցումներով: Որպես մարդ, որպես հայ կին և մտավորական շատ մեծ հպարտություն ապրեցի, որ մեր ժողովուրդը, մեր ազգային գենը նման նրբաճաշակ և զուսպ, հասարակության ականջը չմաշեցնող, բայց միևնույն ժամանակ նրանց սրտի դուռը բախող կենսապատումն է տվել մեր ժողովրդի, որը պրակտիկորեն ընդգրկում էր այն ամենը, ինչ արվել է 110 տարիների ընթացքում ՀԲԸՄ-ի կողմից», պրոֆեսոր Թամարա Հովհաննիսյան, պատկերասրահի սեփականատեր, գրող:

«ՀՈԳԻՍ» ԳՐՔՈՒՅԿ