ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ 110-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 3-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպել էր հանդիպում-քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։ Նախքան հանդիպման մեկնարկը վարչապետն այցելեց ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի և շրջայց կատարեց այնտեղ տեղակայված ՀԲԸՄ Հայաստանի, «IDeA» հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ցանցի գրասենյակներում, ծանոթացավ նրանց գործունեությանը և ծրագրերին, ողջունեց ստեղծագործ նախաձեռնությունները և մաղթեց հաջողություններ:

ՀՀ վարչապետի հետ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով ՀԲԸՄ զրույցը նպատակ ուներ ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ, որպեսզի մենք՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող հայերս, համընդհանուր պատասխանատվությամբ սահմանենք, իրականացնենք և գնահատենք մեր նպատակները:

ՀԲԸՄզրույցներշարքի հերթական հանդիպումը մեկնարկեց Կարեն Կարապետյանի ելույթով, այնուհետև վարչապետը մոտ մեկ ժամ շարունակ պատասխանեց քննարկմանը ներկա գտնվողների հնչեցրած, ինչպես նաև սոցցանցերում #AGBUtalk110 հեշթեգով հրապարակված հարցերին։

«Ինչպես է պատկերացնում վարչապետը Հայաստանը քսան տարի անց» հարցին, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ հիմնական ոլորտներին՝ տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, կրթական և մշակութային։

Զրույցը վարում էր հայտնի հեռուստամեկնաբան Մարկ Գրիգորյանը։

Միջոցառման ամփոփ անդրադարձը լրատվամիջոցներում

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

end faq