#SNAPSHOT110 ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹ

 

 

ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹ

Մեկ նկարը հազար բառ է ասում, իսկ կարո՞ղ է այն 110 բառ ասել ու բոլորն էլ ՀԲԸՄ-ի ավելի քան մեկդարյա առաքելության ու ազգային ծառայության մասին։ Միացե՛ք Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ) և Picsart-ին՝ միասնաբար տոնելու այս համահայկական կազմակերպության 110-ամյակն ու արժևորելու աշխարհասփյուռ հայության մարդասիրական, կրթական, սոցիալական, առողջապահական ու մշակութային կյանքի զարգացման ուղղությամբ կատարած ներդրումները՝ մասնակցելով #Snapshot110 ֆոտոմրցույթին։

ԻՆՉՊԵ՞Ս․ Լուսաբանեք ՀԲԸՄ գործունեության սոցիալական ազդեցությունը՝ ներկայացնելով Միության հիմնարար արժեքները (տես ստորև) լուսանկարի միջոցով։ Հրապարակեք ՀԲԸՄ կողմից հիմնադրված բազմաթիվ կենտրոնների, դպրոցների, այլ հաստատությունների ու հայանպաստ ծրագրերի, ինչպես նաև Միության միջոցառումներից մեկի ժամանակ Ձեր իսկ կողմից արված լուսանկարները, հետևելով ստորև ներկայացված քայլերին։

Քայլ 1։ Ներբեռնե՛ք PicsArt-ի հավելվածը այստեղ

Քայլ 2: Գրանցվե՛ք PicsArt-ում

Քայլ 3: Գտե՛ք Ձեզ ամենամոտ ՀԲԸՄ կառույցը՝ օգտվելով մեր քարտեզից

Քայլ 4: Խմբագրե՛ք նկարը՝ օգտվելով PicsArt-ի բազմաթիվ հնարավորություններից։ Ոգեշնչվելու համար դիտեք ուսուցողական բազմաթիվ տեսահոլովակներն այստեղ

Քայլ 5: Հրապարակե՛ք նկարը PicArt-ում, օգտագործելով #Snapshot110, #MadeWithPicsArt, #AGBU110 hashtag-ները։

Քայլ 6: Նկարագրության մեջ անպայման նշեք ներկայացված քաղաքը, կառույցն ու ՀԲԸՄ հիմնարար արժեքը։

Մրցույթը միջազգային է․ բաց մի՛ թողեք Ձեր քաղաքը ներկայացնելու հնարավորությունը։

Վերջնաժամկետ․ Նոյեմբերի 20, 2016

ՀԲԸՄ հիմնարար արժեքները

• Կրթություն
• Հայկական ժառանգություն
• Մշակութային պահպանություն
• Ինքնություն
• Համայնք
• Ամբողջություն
• Բարգավաճում
• Առատաձեռնություն
• Բացահայտում
• Հզորացում
• Առողջապահություն
• Համաշխարհային մասշտաբ
• Գերազանցություն
• Կրոն
• Զարգացում
• Կապերի հաստատում

Որակական պահանջներ.
Լուսանկարը պետք է լինի առնվազն 600 pixel մեծության։ Խորհուրդ է տրվում ներբեռնել 1500 pixel-ից մեծ լուսանկարներ։ Սահմանափակումներ. Քանակական սահմանափակումներ չկան։ Կարող եք ներբեռնել այնքան լուսանկար, որքան ցանկանում եք։

Հեղինակային իրավունք.
Ձեր լուսանկարների նկատամբ ունեցած բոլոր իրավունքները պատկանում են Ձեզ։ Կազմակերպող կողմն իրավունք է վերապահում ցուցադրելու Ձեր աշխատանքները ՀԲԸՄ-ի և PicsArt հարթակներում։

Լավագույն լուսանկարների ընտրման գործընթացը.
Լավագույն 3 լուսանկարները կընտրվեն պրոֆեսիոնալ լուսանկարիչներից, ՀԲԸՄ-ի և PicsArt-ի ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից։

Մրցանակային ֆոնդ.
1-ին հորիզոնական՝ Hero5 Black GoPro
2-րդ հորիզոնական` Lenovo Tablet
3-րդ հորիզոնական` Kindle

Ժյուրիի կողմից ընտրված լավագույն 15 լուսանկարները կտարածվեն ՀԲԸՄ-ի և PicsArt-ի սոցիալական ցանցերում։ Լավագույն 15 և հաղթող 3 լուսանկարները կտպագրվեն և կցուցադրվեն ՀԲԸՄ Երևանի կենտրոնատեղիում ։ Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը և մամլո ասուլիսը տեղի կունենան նոյեմբերի 29-ին՝ ազդարարելով ՀԲԸՄ-ի 110-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար գրե՛ք մեզ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript հասցեին։


Հայտարարությունը ռուսերենով՝ այստեղ 
Հայտարարությունը ֆրանսերենով՝ այստեղ