ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ 14-ՐԴ ԱՐԵՎՄՈՒՏՔ-ԱՐԵՎԵԼՔ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանը հյուրընկալեց արտադրության, գիտահետազոտական և կրթության ոլորտի 175 բարձր որակավորում ունեցող տեխնոլոգների աշխարհի 31 երկրներից

25 հանգուցային ելույթներ և հրավիրված զեկույցներ ներկայացվեցին սիմպոզիումի լիագումար նիստերի ընթացքում

14-րդ «IEEE EWDTS’2016` Արևելք-Արևմուտք նախագծում և թեստավորում» միջազգային գիտաժողովը հայտարարեց իր այս տարվա՝ 2016թ.-ի 25 ականավոր բանախոսական ծրագիրը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-17-ը Երևանում: Բանախոսների կազմում էին արդյունաբերության և գիտահետազոտական մտքի այնպիսի առաջատար դեմքեր, ինչպիսիք են՝ Intel ընկերության IoT (իրերի ինտերնետ) խմբի առաջատար մասնագետը, Qualcomm ընկերության ավագ փոխնախագահը, Synopsys ընկերության առաջատար մասնագետն ու գիտնականը, IBM Research-ի տնօրենը, խոշոր համալսարանները ներկայացվեցին ականավոր պրոֆեսորներն ու հետազոտության առաջնորդները: Այս հանգուցային զեկույցները ներկայացվում են համակարգերի նախագծման ավտոմատացման, ինտեգրալ սխեմաների փորձարկման, ախտորոշման և վերանորոգման ոլորտի արդյունաբերության ապագայի վրա ազդեցություն ունեցող առաջատարների կողմից: Այս գիտաժողովը բացառիկ հնարավորություն ընձեռեց լսելու նրանց զեկույցները:

«East West Design & Test Սիմպոզիումը Հայաստանում առաջին անգամ անց է կացվել 2007 թվականին, և մինչ օրս բոլոր մասնակիցները գտնում են, որ գիտաժողովի գոյության 14 տարիների ընթացքում այն լավագույնն էր: Դա պայմանավորված էր թե՛ իր համապարփակ ծրագրով, թե՛ ինտերակտիվ ձևաչափով, թե՛ մասնակցության մասշտաբով ու աշխարհագրությամբ: Վստահ եմ, որ այս տարվա գիտաժողովը նույնպես կունենա բացառիկ արդյունքներ: Ավելին, մենք ակնկալում ենք, որ այն կլինի այս տարվա ընթացքում IEEE TTTC -ի հովանու ներքո աշխարհով մեկ անցկացվող 25 գիտաժողովներից ամենամեծ հաջողություններ գրանցածների կազմում» – ասում է Դր. Երվանդ Զորյանը` IEEE East West Design & Test Սիմպոզիումի համանախագահը, Սինոփսիս Արմենիայի Նախագահը, Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարագետը: - «Սիմվոլիկ է, որ Սիմպոզիումը Հայաստան է վերադառնում հիմա, երբ նշվում է Հայաստանի անկախության 25 ամյակը: Նման մասշտաբի և կարևորության գիտաժողովի անցկացումը Հայաստանում կրկին անգամ ընդգծում է Հայաստանի գլխավոր դերակատարումը ՏՏ ոլորտի, և մասնավորապես էլեկտրոնային ինտեգրալ սխեմաների նախագծման և փորձարկման համաշխարհային առաջընթացի գործում»:

Գիտաժողովի հիմնական նպատակն էր էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, դրա ավտոմատացման և թեստավորման ոլորտում Արևելքի (հատկապես Սև ծովի ավազանի և Կենտրոնական Ասիայի երկրների) և Արևմուտքի մասնագետների ու հետազոտողների միջև փորձի փոխանակումը, նոր նախագծերի և գաղափարների քննարկումը: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին 175 ներկայացուցիչներ 31 երկրներից, ինչպես նաև՝ առաջատար ընկերություններից և համալսարաններից հրավիրված 25 բանախոսներ ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Գերմանիայից, Իսպանիայից, Կանադայից, Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Իրանից եւ Լեհաստանից, որոնք ներկայացնելու ենիրենց նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները և քննարկելու հետագա զարգացման ուղղությունները:

Երևանում նման կարևորության գիտաժողովի անցկացումը հետևանք է էլեկտրոնային նախագծման և թեստավորման ոլորտում հայ ճարտարապետների ու գիտնականների նվաճումների, ինչի արդյունքում տարեցտարի ավելանում են արտասահմանյան ներդրումները Հայաստանում:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq