ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԳԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ

Հոկտեմբերի 3-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակը ընդունեց Թուրքիայի խորհրդարանի անդամ Գարո Փայլանին: ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Փայլանը հանդիպեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամներ Վազգեն Յակուբյանին և Անի Մանուկյանին: Պերճ Սեդրակյանը բարձր գնահատանքի արժանացրեց Փայլանին՝ ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանում ցուցաբերած խիզախության դրսևորման, ինչպես նաև Թուրքիայում մարդու իրավունքները ակտիվորեն պաշտպանելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև Թուրքիայում ժողովրդավարացման գործընթացին սատարելու Սփյուռքի դերի անհրաժեշտությունը: Այս հանդիպումը առաջինն էր Գարո Փայլանի և ՀԲԸ Միության միջև, որն էլ լավ հիմք կհանդիսանա կողմերի հետագա համագործակցության համար:

Փայլանը 2015թ. հունիսին Թուրքիայի խորհրդարանում ընտրված երեք հայազգի պատգամավորներից մեկն է: Լինելով Թուրքիայի քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ՝ Փայլանը մեծ ավանդ ունի Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականության վերացման գործում: Մինչ խորհրդարանին անդամակցելը նա աշխատում էր Թուրքիայի ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կենտրոնական հանձնաժողովում, ինչպես նաև ջանք չէր խնայում Ստամբուլի հայկական դպրոցներում բազմալեզու կրթությունը խթանելու համար:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Նորություններ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԳԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: