ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՎԵՐՔԵՐԻՑ՝ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՐՏԵԶԱԳՐԵԼՈՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԿԵՐՊԱՐՆԵՐ, ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒ ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եռօրյա միջազգային համաժողովում կքննարկվի պատմական և սոցիալական հետևանքների գենդերային բնույթը

Համաժողովը
Սեպտեմբերի 17 – Սեպտեմբերի 19

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հյուրընկալեց «Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» եռօրյա միջազգային համաժողովը, սեպտեմբերի 17-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում:

Միջազգային համաժողովի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսի բանախոսներն էին Women in War կազմակերպության տնօրեն Կարոլ Մանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Կազանջյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, «Դվվ Ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Խառատյանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պատմաբան Լերնա Էքմեքչիողլուն:

«Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» միջազգային համաժողովը կազմակեպել է «Women in War» ընկերակցությունը (Ֆրանսիա)՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դվվ Ինթերնեյշնլ) հետ համագործակցությամբ:

Համաժողովը մի հարկի տակ է համախմբելու աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 50 բանախոսի՝ քննարկելու ցեղասպանության անձնական, քաղաքական և սոցիալական հետևանքների գենդերային բնույթը։

Բանախոսների թվում են ֆեմինիստ մտածողներ, ակտիվիստներ, պատմաբաններ, սոցիոլոգներ, մարդաբաններ, հոգեբաններ և իրավաբաններ, որոնք տարբեր մոտեցումներ կներկայացնեն ցեղասպանությունների և զանգվածային բնաջնջումների վերաբերյալ, այդ թվում Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, ամերիկյան հնդկացիների, աֆրոամերիկացիների, Ավստրալիայի բնիկների, Կամբոջայի, Ռուանդայի, Բոսնիայի և Մյանմարում Ռոհինգիայի ցեղասպանությունը:

Մեր օրերում հալածված ազգերի՝ Եզդիների, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և քրդերի ճակատագրերը կուսումնասիրվեն համաժողովի ընթացքում, անդրադարձ կլինի նաև փոխհատուցման և հաշտեցման հնարավորություններին՝ նպատակ հետապնդելով կանխել հետագա ցեղասպանությունները:

Այս նախագիծը իրականացվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության և մյուս գործընկերների առատաձեռն հովանավորության շնորհիվ։ Համաժողովին կարող եք հետևել նաև ուղիղ կապի միջոցով՝ www. agbu.am կայքում:

Ցուցահանդեսը
Սեպտեմբերի 16 – Նոյեմբերի 1

«Քարտեզագրելով ինքնությունը․ կերպարներ, սահմաններ ու ազգություններ»

Դանա Ուալրաթի հեղինակած գրքերը, նկարները և ձեռակերտ թղթի վրա արված աշխատանքները ՀԲԸՄ-ի ցուցահանդեսի համար

«Քարտեզագրելով ինքնությունը. կերպարներ, սահմաններ և ազգություններ»-ը հայտնի արվեստագետ, հեղինակ և մարդաբան Դանա Ուոլրաթի աշխատանքների ընտրանու անհատական ցուցահանդեսն է։ Ուոլրաթի «Հայացք բարձունքից» ցուցադրությունը ներկայացնում է ապամարդկայնացումը (ճանաչողական փոփոխությունը, որը թույլ է տալիս մարդկանց վերաբերվել միմյանց նույն անարգանքով, որով մարդիկ հաճախ վերաբերվում են կենդանիներին)՝ որպես ինտերակտիվ գործընթաց։ Ապամարդկայնացումը ցեղասպանության չորրորդ փուլն է։ Շարքը բաղկացած է վերջին 500 տարիների 9 ցեղասպանություններին (ամերիկյան հնդկացիների, աֆրոամերիկացիների, Ավստրալիայի բնիկների, հայերի, Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Բոսնիայի և Մյանմարում Ռոհինգիայի ցեղասպանությունը) անդրադարձող ձեռագործ գրքերից։ Ձեռագործ գրքերը ինտերակտիվ են. դրանք ստիպում են մարդկանց զգալ ապամարդկայնացումը, էջերը թերթելիս իրենց բառացիորեն մեղսակցի դերում պատկերացնել։ Ինը բնօրինակներից երկուսը բաղկացած են նկարներից և հին կենդանաբանական տեքստից՝ պատված թերթաքարով: Այս նմուշները կցուցադրվեն ՀԲԸՄ-ում՝ ի թիվս նրա «Հայկական քարտեզներ» շարքի, թղթի վրա արված ավելի ծավալուն աշխատանքների, որոնք վերհանում են ազգայնականության սահմանները, ինքնությունը և ֆետիշականացումը:

Համաժողովի ամբողջական տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումներով՝
https://www.youtube.com/playlist?list=PL6ctOS7eJAdR6pLF2Ze2hwue1IuV7vIVb
http://livestream.com/accounts/14343821/events/6354185

 ՌԵՊՈՐՏԱԺ

 

end faq

ԱՅՍ ԿԱՐՃ ԴՐՎԱԳՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿԻՍՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-19-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՎԵՐՔԵՐԻՑ՝ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆ» ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՑ