ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎՈՂ ՑԱՎԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Զանգվածային լրատվության միջոցներով հանրահայտ դարձած նյութերը բացահայտում են ոստիկանության ձեռքով խաղաղ ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որն անընդունելի է, ինչը բացասական լույս է սփռում մեր ազգի վրա: Խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու քաղաքացիների իրավունքները պետք է հարգվեն, ինչպես դա պահանջում է ցանկացած առողջ ժողովրդավարություն:

Մենք հասկանում ենք, երբ մարդիկ խոսում են սոցիալական մտահոգությունների, անհավասարության, կոռուպցիայի մասին ու ձգտում օրենքի գերակայության, սակայն որեւէ անհատի կամ խմբի կողմից բռնության, ուժի կամ զենքի կիրառումը չի կարող միջոց լինել հասնելու այդ նպատակներին: Մենք դատապարտում ենք պատանդառությունը, հատկապես վերջին զարգացումը, երբ հակառակ իրենց կամքին բուժաշխատողներ նույնպես ներգրավվեցին:

Ներկայիս իրավիճակը պետք է հանգուցալուծվի խաղաղությամբ, խուսափելու համար ցանկացած հետագա արյունահեղությունից: Նույնքան կարևոր է, որ հիմնական հարցերը լուծվեն պատասխանատվության գիտակցությամբ՝ ի խնդիր երկրի կայունության: Հայաստանն ունի բազմաթիվ արտաքին մարտահրավերներ, ինչպես դա վկայեց ապրիլյան պատերազմն ու շարունակվող անկայունությունն Արցախի սահմաններում:

Աշխարհասփյուռ հայության գոյատևումը պայմանավորված է ապահով ու բարգավաճ հայրենիքով, որով մենք բոլորս կարող ենք հպարտանալ. հայրենիք, որը հարգում է սոցիալական արդարությունն ու օրենքի գերակայությունն իր բոլոր քաղաքացիների համար: Մենք մնում ենք անզիչող մեր պահանջի մեջ ու հանձնառու հասնելու այդ արդյունքին, հայրենիքի ու ազգի ծառայության նվիրված մեր բոլոր միջոցներով:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Նորություններ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎՈՂ ՑԱՎԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: