ԱՐՑԱԽԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԲԸՄ-Ն ՀՀ ԲԱՆԱԿԻՆ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸ Միությունը շարունակում է ապրիլյան պատերազմից հետո իր նախաձեռնած Արցախի աջակցության ծրագիրը: Հուլիսի 20-ին կնքվեց պայմանագիր ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀԲԸՄ-ի միջև, որով ծրագրի այս փուլում մենք մեր բանակին ենք տրամադրում անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ 2000 հատ արյան հոսքը դադարեցնող բժշկական C.A.T. ամրալարեր, իսկ առաջիկա երեք ամիսների ընթացքում նաև 2 շարժական թվային ռենտգեն սարքեր Երևանի և Ստեփանակերտի զինվորական հիվանդանոցների համար: Կտրամադրվեն նաև 2 շտապ օգնության անվասայլակներ՝ համալրված վերակենդանացման համար անհրաժեշտ սարքավորումներով, որոնք կտեղադրվեն ուղղաթիռներում, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում ավելի արագ ու արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել մեր տղաներին:
Հիշեցնենք, որ ՀԲԸՄ-ի «Օգնենք Արցախին» դրամահավաք արշավի արդյունքում առ այսօր հանգանակվել է ավելի քան 325,000 ԱՄՆ դոլար: Աջակցության առաջին փուլում, մայիս ամսին, ՀԲԸՄ-ն ֆինանսական օգնություն տրամադրեց ապրիլյան մարտերի ընթացքում ծանր վիրավորվածներին, տեղահանվածներին, ինչպես նաև մեր զոհված զինվորների ընտանիքներին:

ՀԲԸՄ-ի «Օգնենք Արցախին» դրամահավաք արշավը շարունակվում է. http://www.agbu.am/en/help-artsakh

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Նորություններ ԱՐՑԱԽԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԲԸՄ-Ն ՀՀ ԲԱՆԱԿԻՆ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: