ԼՈՆԴՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՃԱՇԿԵՐՈՒՅԹՈՒՄ 325 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ Է ՀԱՎԱՔՎԵԼ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Մայիսի 21-ին, Լոնդոնի Լենդմարկ հյուրանոցում Հայկական բարեգործական ընդհանուր ﬕությունը բարեգործական ճաշկերույթի շուրջ էր համախմբել հարյուրավոր աջակիցների և միության բարեկամների ու համակիրների՝ ի աջակցություն սիրիահայերի: Ճաշկերույթի ընթացքում կազմակերպված դրամահավաքի արդյունքում հանգանակվել է 325 հազար ԱՄՆ դոլար: Երեկոն խորհրդանշական էր այն առումով, որ ներկայացվեցին ՀԲԸՄ-ի կողմից իրականացված աշխատանքներն ու ձեռք բերված հաջողությունները սիրիահայերի աջակցության ծրագրերի շրջանակներում, փորձելով ինչ որ չափով թեթևացնել նրանց ուսերին ընկած այդ ծանր բեռը:

Շնորհիվ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ և «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ժոզեֆ Ուղուրլյանի և նրա տիկնոջ՝ Ջեննիի առատաձեռնության, բարեգործական ընթրիքի արդյունքում հավաքված ողջ գումարն ուղղվեց ՀԲԸՄ-ի Սիրիահայերի շտապօգնության հիմնադրամին:

Հատկանշական է եղել Դենհամի Լորդ Դարզիի ելույթը երեկոյի ընթացքում: Լինելով հաջողության մարմնացում, նա հանդիսատեսին գերեց իր սրամտությամբ ու հմայքով: Լորդ Դարզին ծնվել է Բաղդադում ,հայկական ընտանիքում և դարձել աշխարհի առաջատար վիրաբույժներից ﬔկը՝ փրկելով անհամար մարդկանց կյանքեր: Նա եղել է նաև առողջապահության նախարար, ինչպես նաև հայկական ծագումով առաջին մարդն է, ով դարձել է Անգլիայի Լորդերի պալատի անդամ:

Ելույթներ ունեցան նաև ՀԲԸՄ Լոնդոնի և ՀԲԸՄ Եվրոպայի վարչության անդամներ Կամիլիո Ազզուզը, Պարոն Ժոզեֆ Ուղուրլյանը, իսպանական «Տելեֆոնիկա» հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերության նախագահ Սեզար Ալիերտան և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

Բոլոր բանախոսներն ընդգծում էին գլոբալ ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև անչափ կարևորում հանդիսատեսի ներդրումը Սիրիայայության աջակցության ծրագրերին:

Իր ելույթում Սեզար Ալիերտան հորդորեց ﬕության անդաﬓերին բարձրացնել Սիրիայի ճգնաժաﬕ վերաբերյալ հանրության իրազեկվածությունն ու խոսել հայերի մասին: Նա մասնավորապես նշեց.

«Ես տեսել եմ, թե ինչքան ուժեղ է հայկական համայնքը: Դա նրանց արյան ﬔջ է: Այս համայնքը ﬕակն է, որը գիտի, թե ինչպես է կյանքն ընթանում Միջին Արեւելքում, Եվրոպայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Լատինական Աﬔրիկայում և թե ինչպես պահպանել քրիստոնեական արժեքները»:

Նշանավոր հյուրերի թվում էին ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղի, ՀԲԸՄ Լոնդոնի վարչության, ՀԲԸՄ Եվրոպայի և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամներ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու հոգևորական դասի ներկայացուցիչներն ու ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները:

Երեկոյի ընթացքում ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն արժանացավ ներկաների մեծարանքին ու բարձր գնահատանքին՝ Սիրիայության աջակցության ծրագրերի գործում ունեցած մեծ ներդրումի ու նվիրումի համար:

«Թույլ տվեք նշել, որ դուք մեզ համար իսկապես հերոս էք և ներշնչանքի մեծ աղբյուր: Եթե յուրաքանչյուրս այսքան ջանք ենք ներդնում մեր ամենօրյա աշխատանքում, դա ձեր նման մարդկանց շնորհիվ է, ովքեր իրենց ողջ ավանդը ներդնում են՝ ի նպաստ մեր համայնքի զարգացման և բարօրության: Թույլ տվեք մեր խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ, ձեր մեծ նվիրումի համար», ասաց Ազզուզը:

Երեկոն եզրափակվեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ելույթով, որի ընթացքում նա անդրադարձավ Միջին Ալևելքի հայերի պատմական անցյալին:

«Դժվար ժամանակներ են, բայց ﬔնք կհաղթահարենք: Ես լավատես եմ: Մեր տեսլականն է՝ ընդունել բազմաթիվ մարտահրավերներ: Շնորհակալ ենք աշխարհասփյուռ հայությանը ﬔզ վստահելու համար: Մենք կշարունակենք ﬔր հիﬓադիրների գործը և օգնության կհասնենք կարիքի ﬔջ գտնվող յուրաքանչյուր հայի»,-ասաց ՀԲԸՄ նախագահը: ՀԲԸՄ-ի կողմից իրականցվող Սիրիահայերի աջակցության ծրագրերին նվիրատվություն կատարելու համար, այցելե՛ք այստեղ: