ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ԵՈՐԴԵԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻՆ

Ողջունելով նորաստեղծ խորհրդի անդամներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հասարակական կապերի զարգացման առումով կարևորեց խորհրդի աշխատանքը: Նախարարը մեկառմեկ նշեց խորհրդի անդամ բոլոր համահայկական խոշոր կառույցներն ու անհատներին՝ մեծապես արժևորելով նրանց ազգանվեր գործունեությունը, և մասնակցությունը Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող խնդիրների լուծմանը: Նախարարը հասարարական խորհրդի հաստատմանը ներկայացրեց օրակարգը և 2016թ. աշխատանքային ծրագիրը:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարարական խորհրդի աշխատակարգը:

Օրակարգի հարցերի շրջանակներում Ֆ. Զաքարյանը հանդես եկավ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության 2016 թվականի հիմնական ծրագրերի մասին զեկուցումով: Ցուցադրվեց ֆիլմ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերի մասին:

Սիրիահայերի հետ տարվող աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լ. Անտոնյանը:

Վերջում ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանեց հասարարական խորհրդի անդամների հարցերին և գոհունակություն հայտնեց ընթացիկ աշխատանքների կատարման արդյունքների վերաբերյալ, հորդորելով առավել սերտ և արդյունավետ համագործակցել Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում:

ՀՀ Սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանն անդրադարձավ ՀՀ Սփյուռքի նախարարության իրականացրած երիտասարդական ծրագրերին, սիրիահայերի աջակցությանն ուղղված աշխատանքներին ու հրատարակչական գործունեությանը, կարևորելով օտարալեզու աշխատությունների հրատարակության գործը:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Նորություններ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ԵՈՐԴԵԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: