«ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՇԱՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Արդեն երկրորդ շաբաթն է ՀԲԸՄ Հայաստանի անձնակազմն այցելում է ապրիլյան մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողնորին ու զոհվածների ընտանիքներին: Երևանի և մարզերի այցելություններից հետո, հերթը հասավ Արցախին: ՀԲԸՄ Հայաստանի թիմը եղավ Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում ու Հադրութում և Միության աջակցությունն ու զորակցությունն անձամբ փոխանցեց մեր զինծառայողնորին ու նրանց ընտանիքներին: Մերոնք այցելեցին նաև սահմանամերձ շրջաններից տեղահանված ու Ստեփանակերտ տեղափոխված խաղաղ բնակիչներին, որոնց մի մասի կեցությանը մայրաքաղաքում նույնպես աջակցում է ՀԲԸ Միությունը:

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերել Արցախին օգնելու մեր դրամահավաք արշավին:

ՀԲԸՄ-ի «Օգնենք Արցախին» դրամահավաք արշավը շարունակվում է.
http://www.agbu.am/am/help-artsakh
Յուրաքանչյուրս կարող ենք մեր ներդրումն ունենալ Արցախի օգնության համազգային գործին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Նորություններ «ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՇԱՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: