«ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայկական բարեգործական ընդհանուր միության «Օգնենք Արցախին» դրամահավաք արշավի շրջանակներում ՀԲԸՄ Հայաստանի անձնակազմը շարունակում է այցելություններն ու օժանդակությունը ապրիլյան պատերազմի օրերին ծանր վիրավորվածներին ու մեր զոհված տղաների ընտանիքներին:

Վիրավորվածներին անցյալ շաբաթվա այցելությունից հետո, այս շաբաթ ՀԲԸՄ Հայաստանի թիմն այցելեց մեր զոհված տղաների ընտանիքներին ՀՀ մարզերում:

Մեր հաջորդ հանգրվանը կլինի Արցախը, որի մասին հավելյալ կտեղեկացնենք հաջորդ շաբաթ:

Ծրագրի երկրորդ փուլում ՀԲԸՄ-ն բանակին կտրամադրի շտապ օգնության շարժական սարքավորումներ և առաջին օգնության բժշկական պարագաներ: ՀԲԸՄ-ն կշարունակի իր ներդրումն ունենալ ի զորակցություն Արցախի ու մեր բանակի:

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերել Արցախին օգնելու մեր դրամահավաք արշավին:

ՀԲԸՄ-ի «Օգնենք Արցախին» դրամահավաք արշավը շարունակվում է. http://www.agbu.am/am/help-artsakh 

Յուրաքանչյուրս կարող ենք մեր ներդրումն ունենալ Արցախի օգնության համազգային գործին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq