«ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՇԱՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸ Միության «Օգնենք Արցախին» դրամահավաք արշավի արդյունքում առ այսօր հանգանակվել է ավելի քան 300,000 ԱՄՆ դոլար: Աջակցության առաջին փուլում որոշվեց ֆինանսական օգնություն տրամադրել ապրիլյան մարտերի ընթացքում ծանր վիրավորվածներին, ինչպես նաև մեր զոհված զինվորների ընտանիքներին:

ՀԲԸՄ Հայաստանի թիմն այցելեց Մուրացան հիվանդանոցի, Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնի, ինչպես նաև արդեն իսկ տուն վերադարձած վիրավոր զինվորներին ու ազատամարտիկներին ու հատկացված գումարը փոխանցեց նրանց: Մենք շարունակում ենք այցելությունները մեր վիրավոր զինվորներին ու զոհվածների ընտանիքներին Երևանում, ՀՀ մարզերում ու Արցախում, և պարբերաբար կներկայացնենք դրանք ձեր ուշադրությանը:

Ծրագրի երկրորդ փուլում ՀԲԸՄ-ն բանակին կտրամադրի շտապ օգնության շարժական սարքավորումներ և առաջին օգնության բժշկական պարագաներ: ՀԲԸՄ-ն կշարունակի իր ներդրումն ունենալ ի զորակցություն Արցախի ու մեր բանակի:

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերել Արցախին օգնելու մեր դրամահավաք արշավին:

ՀԲԸՄ-ի «Օգնենք Արցախին» դրամահավաք արշավը շարունակվում է: Այցելե՛ք հետևյալ հղումով, եթե դուք ևս ցանկանում եք միանալ այս արշավին՝ http://www.agbu.am/am/help-artsakh 
Յուրաքանչյուրս կարող ենք մեր ներդրումն ունենալ Արցախի օգնության համազգային գործին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq