ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ TEDXSALON@YEREVAN ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2016 թ․ հունվարի 30-ին, ՀԲԸՄ Երևանի կենտրոնատեղիում տեղի է ունեցավ թվով երկրորդ TEDxSalon@Yerevan միջոցառումը: «Ֆորում Մագնում» խորագրի ներքո մի խումբ հրաշալի բանախոսներ խոսեցին մարդկային կապիտալի, լավ կառավարման, էթիկայի սահմանների և կառավարության ու քաղաքացիների արդյունավետ երկխոսության մասին։ Միջոցառման նպատակն է քննարկումներ խթանել Հայաստանի մտածողների և իրագործողների համայնքի ներսում։ Ի տարբերություն ավելի մեծ TEDxYerevan միջոցառումների, «սալոն» միջոցառմանը կարողացան մասնակցել շուրջ 180 հրավիրյալներ։

TEDxSalon@Yeravan-ի մեկնարկից առաջ, հյուրերին առաջարկվեց շրջայց ՀԲԸՄ Երևանի կենտրոնատեղիում` ծանոթանալու շենքի պատմությանը ու այն կազմակերպություններին, որոնք միասնաբար, մեկ հարկի տակ, իրենց տարաբնույթ, բայց և նույնանպատակ առաքելությամբ ու ծրագրերով, իրենց ներուժն ու ռեսուրսներն են ներդնում ի նպաստ Հայաստանի ու հայության հզորացման:

TEDxSalon@Yerevan-ի բանախոսներն էին՝

• Քլեր Մեդինա, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ։ Նա խոսեց Կառավարության և քաղաքացիների միջև զրույցի արդյունավետ մեթոդների մասին:

• Արմեն Հարությունյան, ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ։ Նա խոսեց երկրի զարգացման մեջ մարդկային կապիտալի կարևորության մասին:

• Սիրանույշ Սահակյան, ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ։ Նա ներկայացրեց ժամանակակից կյանքում և քաղաքականության մեջ էթիկայի ձևերը և սահմանները։

• Սերգեյ Սարգսյան, ԱրմՔոմեդիի համահինադիր։ Նա քննարկեց կառավարության պաշտոնյաների մասին մեր ընկալումներն ու պատրանքները։

Սիստեմա Արմենիա նոր երաժշտական նախագիծը, որը երաժշտական համագործակցության միջոցով սոցիալական փոփոխությանն է միտված, ելույթ ունեցավ միջոցառման ընթացքում։

TEDxSalon@Yerevan-ը վարում էր ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ռիչարդ Միլսը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Էյջի Տագուչին, ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ժան Մակարոնը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրոպական միության ներկայացուցիչներ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վասկեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, պաշտոնական այլ անձիք և հյուրեր:

Միջոցառման ավարտին փակման խոսքով հանդես եկան TEDx արտոնագրված կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանը և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վասկեն Յակուբյանը: Երկրորդ TEDxSalon@Yerevan միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ սերտ համագործակցությամբ:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Նորություններ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ TEDXSALON@YEREVAN ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: