ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ համատեղ եկեղեցաշինական, կրթական և սոցիալական ծրագրերը, ինչպես նաև ազգային-եկեղեցական կյանքին առնչվող զանազան խնդիրներ: Պրն. Պերճ Սեդրակյանը Հայոց Հայրապետին ներկայացրեց ՀԲԸՄ գործունեությունը Հայաստանում և Արցախում, անդրադարձ կատարեց ապագա ծրագրերին: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ՀԲԸՄ նախագահին և միության անդամներին՝ Հայրենիքին և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև նվիրյալ գործունեության համար: