ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը: Նախարարը ողջունեց հյուրերին, իր գոհունակությունը հայտնեց Հայրենիքում և Սփյուռքում Հայկական բարեգործական ընդհանուր միության արդյունավետ գործունեության առնչությամբ, բարձր գնահատեց Սփյուռքում հայապահպանության ուղղությամբ կառույցի իրականացրած քայլերը: Կողմերը անդրադարձան ՀԲԸՄ գործող ծրագրերին, ինչպես նաև երիտասարդության շրջանում առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին:

Ներկայացնելով միության ծրագրերը` ՀԲԸՄ նախագահ Պ.Սեդրակյանը ընգծեց երիտասարդ հայ մասնագետների համախմբման կարևորությունը, նոր սերնդի տաղանդավոր և կայացած ներկայացուցիչների ներուժի բացահայտման և արդյունավետ կիրառման ուղղությամբ համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը: Քննարկվեցին Համահայական խորհրդի ձևավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորվեցին հետագա համագործակցության խորացմանը և առաջիկայում համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Նորություններ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: