ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «էԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

 

 

 

Սեպտեմբերի 29-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանի շենքի դահլիճում տեղի ունեցավ «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, ՀԲԸ Միությունը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և ՀՀ-ում Էստոնիայի դեսպանությունը: Համաժողովի նպատակն էր բարձրացնել հասարակության իրազեկությունը էլեկտրոնային կառավարման մասին, տարբեր համակարգերի ներդաշնակման միջոցով տեղեկատվությունն ու մատուցվող ծառայությունները դարձնել առավել հասանելի, ինչպես նաև փնտրել ուղիներ էլէկտրոնային կառավարման ոլորտում սփյուռքի առավել ակտիվ և արդյունվետ ներգրավման համար, որը շահավետ կլինի երկկողմանի` թե սփյուռքահայության և թե մեր երկրի համար:«Էլեկտրոնային կառավարումը հեշտացնում է թե մարդկանց կյանքը, թե երկրի կառավարումը: Գործարքները կատարվում են առանց ժամանակի ու փաստաթղթերի կորստի: Հայաստանն այս գործում շատ լավ դիրքերում է: Սա ոչ միայն Հայաստանի կառավարության տեսակետն է, այլ նաև անձամբ իմ համոզմունքը` որպես անկախ փորձագետ», ասաց էլէկտրոնային կառավարման ակադեմիայի հիմնադիր Իվար Տալլոն (Էստոնիա): Բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, ՀՀ-ում Էստոնիայի դեսպան Պրիիտ Տուրկը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պլոտր Սվիտալսկին: Համաժողովը քննարկեց Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման արդյունքներն ու հետագա քայլերը, ինչպես նաև ոլորտի զարգացման համար անհրաժեշտ պայմաննրը` այդ թվում ոլորտի կայացման համար չափազանց կարևոր պայման հանդիսացող վստահության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը:

Նյութն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ:

ՀԲԸՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

 

ՀԲԸՄ աշխարհասփյուռ վարժարաններն ու երիտասարդական խմբերն իրենց սաներին հայկական կրթություն և դաստիրակություն տալու առաքելությունն ամբողջացնում են դեպի Հայաստան կատարվող ճանաչողական ու բարեգործական այցելությունների միջոցով: Հայրենիքի մասին լսածն ու սովորածը սեփական աչքերով տեսնելու նպատակով 2015թ. Հայաստան էին ժամանել ՀԲԸՄ ԱՄՆ-ի Վաչե և Թամար Մանուկյան, Մանուկյան-Դեմիրճյան և Ալեք Մանուկյան վարժարանների, ինչպես նաև Բուենոս Այրեսի Ալեք և Մարի Մանուկյան դպրոցի 100-ից ավելի սաներ իրենց ուսուցիչների հետ միասին: 
Նյութն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

 

Սեպտեմբերի 26-ին, Հայաստանի հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը պարգևատրվեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանով:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԲԸՄ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

 

 

 

 

Սեպտեմբերի 24-ին, Երևանում տեղի ունեցավ «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը` ներկայությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀԲԸ Միության նախագահ Պերճ Սեդրակյանի, ամերիկահայ ազգային բարերար Վահե Կարապետյանի, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ Գառնիկ Յակուբյանի, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ Սինան Սինանյանի, Վազգեն Յակուբյանի և Երվանդ Զորյանի, ինչպես նաև ավելի քան երկու հարյուր հյուրեր: Ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը Երևանի Զաքարիա Քանաքեռցի թիվ 1 հասցեում գտնվող իր շենքը 2014թ. նվիրաբերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը: Կառույցն անվանակոչվեց «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»: Կենտրոնի ընդհանուր տարածքը կազմում է 5500քմ: «Այս կենտրոնը պիտի ծառայե հատկապես սփյուռքի և հայրենիքի երիտասարդներու միջև փոխհարաբերություններու ամրապնդման: Բուն գաղափարը սփյուռքի զանազան գաղութներերեն համալսարանական տարիքի երիտասարդներ հայրենիք բերելն է, անոնց հայրենիքի կյանքին ծանոթացնելը և Հայաստանցի երիտասարդներու հետ շփումը ապահովելը: Այդ նպատակով այստեղ պիտի կազմակերպվին կրթական, մշակութային և հասարակական միջոցառումներ»,ասաց ՀԲԸՄ նախագա Պերճ Սեդրակյանը: Բացման և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, բարերար Վահե Կարապետյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որն ընթերցեց ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օրհնության խոսքը: Առ ի գնահատանք իր բարերարության, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը Վահե Կարապետյանին հանձնեց ՀԲԸ Միության բարերար անդամի ոսկե մեդալ և վկայական: 
Նյութն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ:

ՆԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ «ՀԵՐԱՑԻ» ԹԻՎ 1 ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՄԱԳՆԻՍԱՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

 

 

Չորեքշաբթի, սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի «Լևոն և Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնում տեղի ունեցավ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը` մասնակցությամբ ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի և ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի: Աշխարհահռչակ General Electric ընկերության Brivo MR 355 նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը ազգային բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանի, նրա տիկնոջ` Արտեմիս Նազարյանի և նրանց որդու` ամերիկահայ առաջատար ռադիոլոգ, ԱՄՆ-ի Թոմաս Ջեֆերսոն ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի ղեկավար և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Լևոն Նազարյանի նվիրատվությունն է կենտրոնին: Սարքն ապահովում է պատկերի բարձրակարգ արտացոլում, ինչը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ ախտորոշման: Այս նոր սերնդի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի միջոցով հնարավոր կլինի անցկացնել հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին Հայաստանում, այդ թվում սրտի, ոսկրահոդային, ոսկրամկանային և այլ հետազոտություններ: Նյութն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: