ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՄԱՆ ԿԱՐԳ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

 

Ապրիլի 23-ին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի` Սբ. Տրդատի Բաց Խորանում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի: Ծեսը մեկնարկեց 17:00-ին և ավարտվեց 19:15-ին` խորհրդանշելով հայոց ցեղասպանության տարեթիվը: Վերջին անգամ Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասման արարողություն անց էր կացրել 400 տարի առաջ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ 88-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

 

 

 

 

 

 

 

 

 

2015 թ. ապրիլի 4-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության շուրջ երկու հարյուր պատվիրակներ մասնակցեցին ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովին, որը տեղի ունեցավ Երևանի Մատենադարանի դահլիճում: 88-րդ Ընդհանուր ժողովին պատվիրակները հնարավորություն ունեցան վերահաստատելու Հայրենիք-Սփյուռք կապերը և վերաբացահայտելու Հայաստանի մշակութային ժառանգությունն ու երկրի զարգացման ներուժը: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշում էր. «Գալիք սերնդի զարգացմանն ուղղված ներդրումները ՀԲԸՄ գերակա ուղղություններից են: Աշխարհասփյուռ հայ ուսանողների համար կրթաթոշակների, երիտասարդական ծրագրերի ու պրակտիկայի հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև առաջատար տեխնոլոգիական զարգացումը խթանող կրթական հաստատությունների ստեղծումը նպաստում են հայ առաջնորդների պատրաստմանը, ովքեր ապագայում զարգացնելու են իրենց համայնքները»: Ընդհանուր Ժողովի առաջին նիստին ներկայացվեցին ու վավերացվեցին նախորդ երկու տարիների գործունեությունն ու ծրագրերը, ֆինանսական և վերստուգիչ հաշվետվությունները: ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովը համալրվեց հինգ նոր անդամներով` Ալեքսի Գովցյան (Ֆրանիսա), Անի Մանուկյան (ԱՄՆ), Առնո Ադամյան (Անգլիա), Լենա Սարգիսյան (Կանադա) և Լոռի Մունչերյան (ԱՄՆ): Ընդհանուր Ժողովի առաջ ծրագրային ելույթ ունեցավ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը (Ելույթն առանձին տրվում է): Ժողովին ներկա գնտվեց ու ժողովականներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա իր խոսքում անդրադարձավ Սփյուռքում և Հայրենիքում Միության ավելի քան մեկդարյա ազգանպաստ գործունեությանը, հաջողություն, ուժ և եռանդ մաղթեց ՀԲԸՄ բոլոր անդամներին՝ Հայրենիքի հզորացման պատվաբեր գործում, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքում: Այնուհետև նախարար Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով պարգևատրեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին: Ժողովին իր Հայրապետական օրհնությունն էր բերել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետի ողջույնի ուղերձն ընթերցեց Բագրատ եպս. Գալստանյանը, ով իր խոսքի ավարտին ՀԲԸՄ Կենդրոնական վարչական ժողովի ծրագրերի տնօրեն Անիտա Անսերյանին հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհած Ս. Ներսես Շնորհալի մեդալն ու սրբալույս կոնդակը: Ընդհանուր ժողովի շրջանակներում կայացավ ՀԲԸՄ Կարպիս Փափազյան մրցանակի հանձնման արարողությունը: Այն տրվում է հայանպաստ գործունեություն ծավալած ծագումով ոչ հայ անհատների` ի նշան երախտիքի և գնահատանքի: Այս տարի մրցանակը հանձնվեց ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյին: Միության մի շարք նվիրյալներ պարգևատրվեցին մեդալներով` Կարպիս Փափազյանը, Հայկ Մսըլյանը, Ներսես Ներսոյանը, Քնար Պասմաջյանը, Թորոս Պողոսյանը և Սրբուհի Սարգիսյանը: Պարգևատրվեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ընհանուր ժողովի ավարտին ընթերցվեցին բանաձևումները:

Ամբողջական հոդվածն ընթերցելու համար, սեղմե´ք այստեղ:

ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՆԵՐՆ` ԸՆԴԳՐԿԵԼՈՎ ՕՏԱՐԱԶԳԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

 

 

 

 

ԱՄՆ-ում սովորող ճապոնացի երիտասարդ դաշնակահար Յուկինորի Կինոշիտան ընդամենը երեք ամիս էր ծանոթ Կոմիտասի ստեղծագործություններին, երբ որոշեց այցելել Վարպետի հայրենիք: Հետաքրքվեց ու իմացավ, որ սկսնակ երաժշտի համար Հայաստանն ու հայկական մշակույթը բացահայտելու ամենակարճ, բայց և ամենահստակ ճանապարհը, «Երաժշտական Հայաստանե ծրագրին մասնակցելն է: Գրանցվեց ու «Երաժշտական Հայաստան»-ի այս տարվա մյուս ինը մասնակիցների հետ հունիս ամսին ժամանեց Երևան` այսպիսով խախտելով ձևավորված ավանդույթը և դառնալով ծրագրի պատմության մեջ առաջին ոչ հայ մասնակիցը: Սա ի դեպ ծրագրի մեկնարկից ի վեր եղել է ՀԲԸ Միության նպատակներից մեկը` հնարավորություն ընձեռել ոչ միայն հայազգի, այլ նաև օտար երաժիշտներին ու արվեստագետներին բացահայտել կամ խորացնել իրենց գիտելիքները աշխարհի հնագույն մշակույթներից մեկի` հայկական երաժշտական արվեստի մասին:

«Այս ծրագրին ծանոթացա հայ ընկերոջս միջոցով: Սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալ հայկական մշակույթին: Ծրագիրն ապահովում է բարձրակարգ դասախոսական կազմ ու հետաքրքիր դասընթացներ: Ես այս ծրագիրը պատրաստվում եմ ներկայացնել Ճապոնիայում ու ԱՄՆ-ում բնակվող ընկերներիս: Համոզված եմ շատ հետաքրքրվողներ կլինեն: Երևանը յուրահատուկ քաղաք է և հնարավորության դեպքում անպայման մի օր կվերադառնամե, - ասում է Յուկինորին:

«Երաժշտական Հայաստան» ծրագրի չորրորդ շրջանն այս տարի Հայաստան էր բերել 10 տաղանդավոր երաժիշտների աշխարհի հինգ երկրներից` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Սիրիա և Լիբանան: 3-շաբաթյա ծրագիրը ներառում է անհատական վարպետության դասեր և խմբային դասախոսություններ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, բազմաթիվ մշակութային միջոցառումներ և այցելություններ տեսարժան վայրեր:

«Երաժշտական Հայաստան-2015»-ը մեկնարկեց հուլիսի 14-ին և ավարտվեց օգոստոսի 3-ին: Այս տարվա մասնակիցները մասնագիտացած էին երաժշտական հետևյալ բնագավառներում` ջութակ, ֆլեյտա, դաշնամուր, շեփոր, ալտ, վոկալ և դիրիժորական վարպետություն: Միասնական դասընթացներն ու անհատական վարպետության դասերն անցկացրին ոլորտի այնպիսի մասնագետներ ինչպիսիք են Կարեն Դուրգարյանը, Արմեն Թութունջյանը, Երվանդ Մարգարյանը, Մհեր Նավոյանը, Բագրատ Վարդանյանը, Թովմաս Պողոսյանը, Լուսինե Գրիգորյանը, Արուսյակ Սահակյանը, Արթուր Շահնազարյանը, Արման Աբրահամյանը, Հայկ Արսենյանը:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

«ՀԱԼԵՊ. ՏԱԳՆԱՊԱԼԻ ՕՐԵՐ»

 

Փետրվարի 18-ին, Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, բացվեց ՀԲԸՄ Հալեպի «Մարտիրոս Սարյան» ակադեմիայի սաների աշխատանքների եռօրյա ցուցահանդեսը: «Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով ցուցահանդեսը նվիրված էր ակադեմիայի հիմնադրման 60-ամյակին: Այն կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀԲԸՄ-ն ու «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն: Ամբողջական հոդվածն ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ:

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՏ

 

Հունվարի 30-ին` ժամը 17:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Պերճ Սեդրակյանը հանդիպեց Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսների, ուսանողների ու աշխատակազմի հետ: «Հայության առաջնահերթությունները, հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով դասախոսությունն անցկացվեց ՀԱՀ Մանուկյան սրահում: Ամբողջական հոդվածն ընթերցելու համար սեղմեք այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: