ԹՈՒՄՈ X ՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

 

 

Մայիսի 25-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնեց իր հասանելիությունը` բացելով նոր կենտրոն Գյումրիում: Նոր կենտրոնի բացումը հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գյումրիի կենտրոնը Սիմոնյան կրթական հիմնադրամի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ նախագիծն է: Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, Շանթ հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանի կողմից կազմակերպվեց կենտրոնի ստեղծման մեկնարկային դրամահավաքը: Բացման արարողությանը ներկա պատանիները, մյուս հյուրերի հետ միասին, շրջեցին կենտրոնում և ծանոթացան Թումոյի կրթական ծրագրին: Նրանք արդեն իսկ պաշտոնապես դարձան Թումո անդամներ: Սա իրոք շատ հուզիչ և զգացմունքային պահ էր բացմանը ներկա երիտասարդների համար: ,Սա մեր բոլորի երազանքի իրականացումն էե, - իր հուզմունքն արտահայտեց 14-ամյա Նարեն` առաջին անգամ ոտք դնելով Գյումրիի Թումո կենտրոն: Նարեն, 50-ից ավելի իր հասակակիցների հետ միասին, դարձավ Թումոյի առաջին այցելուներից մեկը: Ամբողջական հոդվածն ընթերցելու համար, սեղմե´ք այստեղ:

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 5 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸՄ ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ ՄՐՑԱՆԱԿԻ

 

Երևանի պետական համալսարանի ԵՊՀ հինգ տարբեր ֆակուլտետների հինգ լավագույն ուսանողներ արժանացան Հայկական բարեգործական ընդհանուր միության ՀԲԸՄ Պողոս Նուբար մրցնակի: Մայիսի 20-ին, ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում ընտրված ուսանողներն ստացան հավաստագրերը: Մրցանակը տրամադրվեց Դեղագիտության և քիմիայի, Միջազգային հարաբերությունների, Կենսաբանության, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Իրավագիտության ֆակուլտետների` գերազանց առաջադիմություն ունեցող 5 ուսանողների: Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե´ք այստեղ:

ԱՎԱՐՏՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 9-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

 

Անցյալ հոկտեմբերին մեկնարկած շախմատի հանրապետական համադպրոցական 9-րդ օլիմպիադան այս տարվա մայիսին հասավ իր վերջնագծին: Արդեն իններորդ անգամ օլիմպիադան իր շուրջն է համախմբում հանրապետության դպրոցականներին ու շախմատասեր հասարակությանը` նրանց պահելով լարված պայքարի, հաղթանակների ու հուզումների մթնոլորտում: Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան կազմակերպում են Հայաստանի շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե´ք այստեղ

ԼԱՐԱ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԵՐԵԿՈՅԻ ԺԱՄԱՆԱԿ

 

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց,
Ն.Ս.Օ.Տ.Տ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոս,
Ձերդ Գերազանցություն տիկին Հրանուշ Հակոբյան,
Հարգարժան հյուրեր, սիրելի ընկերներ և հայրենակիցներ
Հիանալի է լինել Ձեզ հետ ու մեծ պատիվ է գտնվել այսօր այստեղ և զրուցել Ձեզ հետ ապագայի մասին: Ապագան այն պարգևն է, որ մեր նախնիները տվել են մեզ՝ դարձնելով այն իրական: Ամբողջական հոդվածը կարդալու համար, սեղմե´ք այստեղ:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

 

 

95 տարի շարունակ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակման ոչ մի միջոցառում չէր անցկացվում: Ամեն ինչ փոխվեց 2010թ.-ին, երբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Վերջին տարիներին, EGAM եվրոպական հակառասիստական կազմակերպության, թուրքական DurDe! (Ո՛չ ռասիզմին և ազգայնամոլությանը) և IHD կազմակերպությունների նախաձեռնությամբ Թուրքիայում տեղի ունեցող այս միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը աջակցում է նաև ՀԲԸՄ Եվրոպան: Արդեն երրորդ տարին անընդմեջ, ապրիլի 24-ին Թուրքիայում անցկացվող ոգեկոչման միջոցառումներից հետո, այս կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը, ՀԲԸՄ Եվրոպայի աջակցությամբ, այցելում է նաև Հայաստան` կիսվելու իրենց տպավորություններով ու ծրագրերով, հանդիպելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հ/կ անդամների հետ և այցելելու Ծիծեռնակաբերդ:

Ամբողջական հոդվածն ընթերցելու համար, սեղմե´ք այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: