{source}<iframe width="350"height="200"src="http://www.youtube.ru/embed" />

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

 

 

Նոյեմբերի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) բացվեց «Արևմտյան Հայաստանը Դիլդիլյանների և Գևորգ Ջերջյանի ֆոտոխցիկով» լուսանկարչական ցուցահանդեսը: Դիլդիլյան ընտանիքի մի քանի սերունդ զբաղվել է լուսանկարչությամբ: Նրանց լուսանկարչական հավաքածուն ներառում է ավելի քան 600 լուսանկար` արված 1880-1923թթ. Արևմտյան Հայաստանի ու Փոքր Ասիայի տարբեր բնակավայրերում: Դրանց մեջ առանձին տեղ են զբաղեցնում Հայոց ցեղասպանության սարսափելի դրվագներն ու դրանց հետևանքները պատկերող լուսանկարները:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Ցոլակ Դիլդիլյանի թոռը` Քոնեքթիքութի համալսարանի պրոֆեսոր, ամերիկաբնակ Արմեն Մարսուբյանը, որի ջանքերով այս լուսանկարները ցուցադրվել են նաև Լոնդոնում ու Անկարայում: Գևորգ Ջերջյանը կարինցի բժիշկ էր: Արևմտյան Հայաստանում շրջագայելիս նա շուրջ 240 լուսանկար է արել, որոնցից պահպանվել են միայն 100-ը: 2014թ. Ջերջյանի թոռը` լոնդոնաբնակ Ջորջ Ջերջյանն իր պապի հավաքածուն, այլ արժեքավոր փաստաթղթերի հետ միասին նվիրաբերեց Հայոց ցեղասպանության թանգարանին:
Նյութն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ: