{source}<iframe width="350"height="200"src="http://www.youtube.ru/embed" />

«ՀԱՅԱՍՏԱՆ. ԿՅԱՆՔԻ ԵՐԿԻՐ»

 

 

 

 

Ազգությամբ ֆրանսիացի Սիմոն Լոնդրեն արդեն երրորդ անգամ է մասնակցում ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խմբի «Հայաստան, կյանքի երկիր» նախաձեռնությանը: Արդեն երրորդ ամառն է նախընտրում անցկացնել այստեղ ու օգնել իրականացնել մի շարք կամավորական ծրագրեր: Այս անգամ մասնակցում էր որպես ծրագրի վետերան և հենց նրան էր վստահված ղեկավարել այս տարվա «Հայաստան, կյանքի երկիր»-ը: Սիմոնին հանդիպեցինք ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում: Մեր «bonjour»-ին ի պատասխան հնչեց նրա «բարև»-ը` մաքուր հայերենով: Մի փոքր հոգնած էր, բայց և շատ գոհ: Գրասենյակ էր եկել ուղիղ շինհրապարակից: Հայաստան կատարած երրորդ այցելությունը շրջադարձային էր Սիմոնի համար: Ֆրանսիացի կաթոլիկ հոր և հրեա մոր որդին որոշել էր մկրտվել հայկական եկեղեցում:

«Այստեղ` Հայաստանում, գտա հոգևոր այն մթնոլորտը, որն ըստ իս հավատքը պետք է ունենա: Նման բան երբեք չեմ տեսել Ֆրանսիայում: Եկեղեցին պարզապես աղոթա-վայր չէ հայերի համար», - ասում է Սիմոնը: Մկրտության սուրբ արարողությունը կատարվել էր մեկ օր առաջ Գեղարդի վանքում: Սիմոնը մկրտվել էր ու ստացել Ազատ անունը: Ինչպես ինքն էր ասում, հիմա էլ ավելի ազատ էր զգում իրեն: Հրաժեշտ տալիս էլ, նույնքան մաքուր ու առանց դժվարության բոլորիս հայերենով մաղթեց «Հաջողություն»:

ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խումբը երկու տարին մեկ իրականացնում է «Հայաստան, կյանքի երկիր» ծրագիրը: Առաջին երկու ծրագրերը կայացան 2011 և 2013թթ., որոնց ընթացքում Հայաստանում և ԼՂՀ-ի տարբեր շրջաններում երիտասարդներն իրականացրին մի շարք կամավոր շինարարական, բնապահպանական, առողջապահական և կրթական ծրագրեր` ներառյալ Արցախում Բերձորի 2-հարկանի երիտասարդական տան վերանորոգումը, Երևանում Մալաթիայի հայորդյաց տան մասնակի վերանորոգումը, ջրամատակարարման ու ջեռուցման խնդիրների լուծումը և այլն: Խումբը մեկ տարի շարունակ ակտիվ ծրագրում ու դրամահավաքներ է կազմակերպում տարբեր բարեգործական երեկոների միջոցով և հավաքագրված գումարը ծախսում Հայաստանում մի քանի ծրագրերի իրականացման վրա:
Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ: