{source}<iframe width="350"height="200"src="http://www.youtube.ru/embed" />

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «էԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

 

 

 

Սեպտեմբերի 29-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանի շենքի դահլիճում տեղի ունեցավ «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, ՀԲԸ Միությունը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և ՀՀ-ում Էստոնիայի դեսպանությունը: Համաժողովի նպատակն էր բարձրացնել հասարակության իրազեկությունը էլեկտրոնային կառավարման մասին, տարբեր համակարգերի ներդաշնակման միջոցով տեղեկատվությունն ու մատուցվող ծառայությունները դարձնել առավել հասանելի, ինչպես նաև փնտրել ուղիներ էլէկտրոնային կառավարման ոլորտում սփյուռքի առավել ակտիվ և արդյունվետ ներգրավման համար, որը շահավետ կլինի երկկողմանի` թե սփյուռքահայության և թե մեր երկրի համար:«Էլեկտրոնային կառավարումը հեշտացնում է թե մարդկանց կյանքը, թե երկրի կառավարումը: Գործարքները կատարվում են առանց ժամանակի ու փաստաթղթերի կորստի: Հայաստանն այս գործում շատ լավ դիրքերում է: Սա ոչ միայն Հայաստանի կառավարության տեսակետն է, այլ նաև անձամբ իմ համոզմունքը` որպես անկախ փորձագետ», ասաց էլէկտրոնային կառավարման ակադեմիայի հիմնադիր Իվար Տալլոն (Էստոնիա): Բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, ՀՀ-ում Էստոնիայի դեսպան Պրիիտ Տուրկը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պլոտր Սվիտալսկին: Համաժողովը քննարկեց Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման արդյունքներն ու հետագա քայլերը, ինչպես նաև ոլորտի զարգացման համար անհրաժեշտ պայմաննրը` այդ թվում ոլորտի կայացման համար չափազանց կարևոր պայման հանդիսացող վստահության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը:

Նյութն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ: