{source}<iframe width="350"height="200"src="http://www.youtube.ru/embed" />

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԲԸՄ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

 

 

 

 

Սեպտեմբերի 24-ին, Երևանում տեղի ունեցավ «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը` ներկայությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀԲԸ Միության նախագահ Պերճ Սեդրակյանի, ամերիկահայ ազգային բարերար Վահե Կարապետյանի, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ Գառնիկ Յակուբյանի, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ Սինան Սինանյանի, Վազգեն Յակուբյանի և Երվանդ Զորյանի, ինչպես նաև ավելի քան երկու հարյուր հյուրեր: Ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը Երևանի Զաքարիա Քանաքեռցի թիվ 1 հասցեում գտնվող իր շենքը 2014թ. նվիրաբերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը: Կառույցն անվանակոչվեց «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»: Կենտրոնի ընդհանուր տարածքը կազմում է 5500քմ: «Այս կենտրոնը պիտի ծառայե հատկապես սփյուռքի և հայրենիքի երիտասարդներու միջև փոխհարաբերություններու ամրապնդման: Բուն գաղափարը սփյուռքի զանազան գաղութներերեն համալսարանական տարիքի երիտասարդներ հայրենիք բերելն է, անոնց հայրենիքի կյանքին ծանոթացնելը և Հայաստանցի երիտասարդներու հետ շփումը ապահովելը: Այդ նպատակով այստեղ պիտի կազմակերպվին կրթական, մշակութային և հասարակական միջոցառումներ»,ասաց ՀԲԸՄ նախագա Պերճ Սեդրակյանը: Բացման և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, բարերար Վահե Կարապետյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որն ընթերցեց ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օրհնության խոսքը: Առ ի գնահատանք իր բարերարության, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը Վահե Կարապետյանին հանձնեց ՀԲԸ Միության բարերար անդամի ոսկե մեդալ և վկայական: 
Նյութն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ: