{source} <iframe width="350"height="200"src="http://www.youtube.ru/embe" />

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ 88-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

 

 

 

 

 

 

 

 

 

2015 թ. ապրիլի 4-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության շուրջ երկու հարյուր պատվիրակներ մասնակցեցին ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովին, որը տեղի ունեցավ Երևանի Մատենադարանի դահլիճում: 88-րդ Ընդհանուր ժողովին պատվիրակները հնարավորություն ունեցան վերահաստատելու Հայրենիք-Սփյուռք կապերը և վերաբացահայտելու Հայաստանի մշակութային ժառանգությունն ու երկրի զարգացման ներուժը: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշում էր. «Գալիք սերնդի զարգացմանն ուղղված ներդրումները ՀԲԸՄ գերակա ուղղություններից են: Աշխարհասփյուռ հայ ուսանողների համար կրթաթոշակների, երիտասարդական ծրագրերի ու պրակտիկայի հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև առաջատար տեխնոլոգիական զարգացումը խթանող կրթական հաստատությունների ստեղծումը նպաստում են հայ առաջնորդների պատրաստմանը, ովքեր ապագայում զարգացնելու են իրենց համայնքները»: Ընդհանուր Ժողովի առաջին նիստին ներկայացվեցին ու վավերացվեցին նախորդ երկու տարիների գործունեությունն ու ծրագրերը, ֆինանսական և վերստուգիչ հաշվետվությունները: ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովը համալրվեց հինգ նոր անդամներով` Ալեքսի Գովցյան (Ֆրանիսա), Անի Մանուկյան (ԱՄՆ), Առնո Ադամյան (Անգլիա), Լենա Սարգիսյան (Կանադա) և Լոռի Մունչերյան (ԱՄՆ): Ընդհանուր Ժողովի առաջ ծրագրային ելույթ ունեցավ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը (Ելույթն առանձին տրվում է): Ժողովին ներկա գնտվեց ու ժողովականներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա իր խոսքում անդրադարձավ Սփյուռքում և Հայրենիքում Միության ավելի քան մեկդարյա ազգանպաստ գործունեությանը, հաջողություն, ուժ և եռանդ մաղթեց ՀԲԸՄ բոլոր անդամներին՝ Հայրենիքի հզորացման պատվաբեր գործում, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքում: Այնուհետև նախարար Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով պարգևատրեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին: Ժողովին իր Հայրապետական օրհնությունն էր բերել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետի ողջույնի ուղերձն ընթերցեց Բագրատ եպս. Գալստանյանը, ով իր խոսքի ավարտին ՀԲԸՄ Կենդրոնական վարչական ժողովի ծրագրերի տնօրեն Անիտա Անսերյանին հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհած Ս. Ներսես Շնորհալի մեդալն ու սրբալույս կոնդակը: Ընդհանուր ժողովի շրջանակներում կայացավ ՀԲԸՄ Կարպիս Փափազյան մրցանակի հանձնման արարողությունը: Այն տրվում է հայանպաստ գործունեություն ծավալած ծագումով ոչ հայ անհատների` ի նշան երախտիքի և գնահատանքի: Այս տարի մրցանակը հանձնվեց ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյին: Միության մի շարք նվիրյալներ պարգևատրվեցին մեդալներով` Կարպիս Փափազյանը, Հայկ Մսըլյանը, Ներսես Ներսոյանը, Քնար Պասմաջյանը, Թորոս Պողոսյանը և Սրբուհի Սարգիսյանը: Պարգևատրվեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ընհանուր ժողովի ավարտին ընթերցվեցին բանաձևումները:

Ամբողջական հոդվածն ընթերցելու համար, սեղմե´ք այստեղ: