ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն այս տարի նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ոգեկոչման միջոցառումներ կազմակերպվեցին ողջ աշխարհում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը Երևանում այս տարի լեփ-լեցուն էր ոչ միայն ապրիլի 24-ին, այլ մի ամբողջ շաբաթ շարունակ: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանյան կառույցները նույնպես, ավանդույթի համաձայն, միասին այցելեցին Ծիծեռնակաբերդ...

Ավելին՝ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2015-ի ապրիլը պատմական էր: Աշխարհասփյուռ հայությունը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ոգեկոչման արարողություններ ու միջոցառումներ անցկացվեցին ողջ աշխարհում: Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգում էր հատուկ ստեղծված հանձնաժողովը` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ: Ապրիլի 21-25-ը Հայաստանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնցից անմասն չմնաց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), թե մասնակցությամբ և թե օժանդակությամբ...

Ավելին՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՄԱՆ ԿԱՐԳ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 23-ին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի` Սբ. Տրդատի Բաց Խորանում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի: Ծեսը մեկնարկեց 17:00-ին և ավարտվեց 19:15-ին` խորհրդանշելով հայոց ցեղասպանության տարեթիվը: Վերջին...

Ավելին՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՄԱՆ ԿԱՐԳ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ. ԲԱՆԱԿՈՒՄ ԵՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը մայիսի 1-3-ը կազմակերպեց հերթական ամենամյա եռօրյա բանակումը` հագեցած հետաքրքիր հայտագրերով: Նախապատրաստական աշխատանքները կարճ ժամանակում ավարտելուց հետո սկաուտներն ու արենուշները մեկնեցին բանակավայր` Լոռու մարզի Լեռմոնտովո գյուղ: Վրանները լարելուց և կայմը կանգնեցնելուց հետո, բոլորը շտապեցին կողմնացույցի կրծքանշանի քննության` կարոր և պատասխանատու քննություն յուրաքանչյուր սկաուտի և արենուշի համար...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ. ԲԱՆԱԿՈՒՄ ԵՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎՍԵՓ ՍԱՐԱՖՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Ապրիլի 11-ին, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց սփյուռքահայ ճարտարապետ, բարերար Հովսեփ Սարաֆյանին ու նրա տիկնոջ՝ Նատիա Սարաֆյանին: Վարչապետը բարձր գնահատեց պարոն Սարաֆյանի օժանդակությունները Հայաստանին, որոնք ուղղված են համայնքներում տարբեր ծրագրերի իրականացմանը և շնորհակալություն հայտնեց նրան կատարած աշխատանքի համար: Վարչապետը հույս հայտնեց, որ հայանպաստ այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ...

Ավելին՝ ՀՈՎՍԵՓ ՍԱՐԱՖՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: