ՏԵՍՆԵԼՈՎ ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ

Սեպտեմբերի 29-ին, ՀԲԸՄ Երևանի կենտրոնատեղիում, Լույս հիմնադրամը և ՀԲԸ Միությունը արվեստասեր հասարակությանը ներկայացրին երիտասարդ գերմանաբնակ դիզայներ Նատալյա Սուքիասի, Գյումրեցի ճարտարապետ Ավետիք Վարդանյանի, նրա եղբոր` նկարիչ Հրաչյա Վարդանյանի և Ալեքսանդր Հարությունյանի` լուսային և արտապատկերման նորագույն տեխնոլոգիաներով համեմված «Տեսնելով անտեսանելին» ցուցադրությունը:

Երաժշտական սիմվոլների, լուսային էֆեկտների ու արտապատկերման միաձուլմամբ` ցուցադրությունը ներկաներին ուղևորեց դեպի հայկական մշակութային անցյալի ու պատմության խորքերը` դեպի լեգենդար Վիշապի ներկայությունը և լույսի ու ստեղծարար աղբյուրի ժայթքումը: Երեկոյին իրենց ստեղծագործական աջակցությունը բերեցին նաև «ԱրՄաս» ընկերության տնօրեն Վիկտորիա Ասլանյանը և լիտվացի լուսանկարիչ Դարիուս Պետրուլաիտիսը:

Ներկաներին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին Լույս հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարաասլանյանը և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ՏԵՍՆԵԼՈՎ ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: