ՀԲԸՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸ Միության աշխարհասփյուռ վարժարաններն ու երիտասարդական խմբերն իրենց սաներին հայկական կրթություն և դաստիրակություն տալու առաքելությունն ամբողջացնում են դեպի Հայաստան կատարվող ճանաչողական ու բարեգործական այցելությունների միջոցով:

Հայրենիքի մասին լսածն ու սովորածը սեփական աչքերով տեսնելու նպատակով 2015թ. Հայաստան էին ժամանել ՀԲԸՄ ԱՄՆ-ի Վաչե և Թամար Մանուկյան, Մանուկյան-Դեմիրճյան և Ալեք Մանուկյան վարժարանների, ինչպես նաև Բուենոս Այրեսի Ալեք և Մարի Մանուկյան դպրոցի 100-ից ավելի սաներ իրենց ուսուցիչների և ուղեկցողների հետ միասին:

Ինչպես ամեն տարի` 2015-ին նույնպես աշակերտները Հայաստանի տեսարժան վայրերին ծանոթանալուց բացի այցելեցին նաև Հայկական վիրտուալ համալսարան, Հայաս-տանի ամերիկյան համալսարան և ԹՈՒՄՕ կենտրոն, ինչպես նաև ՀԲԸ Միության նորաբաց կենտրոն Երևանում: Նորքի Հայորդյաց տանը վայելեցին սաների պատրաստած գեղեցիկ համերգային ծրագիրը:

Վաչե և Թամար Մանուկյան դպրոցի սաներն այցելեցին նաև Նորքի բարեգործական ճաշարան, ուր երիտասարդները ճաշ մատուցեցին ճաշարանից օգտվող ծերերին, զրուցեցին նրանց հետ և փորձեցին երգերի և բանաստեղծությունների միջոցով ճոխացնել նրանց օրը:

Հաջորդ բարեգործական այցը խմբին տարավ Գյումրիի Թռչունյան տուն մանկատուն, որտեղ երիտասարդները խաղացին մանկատան սաների հետ, հանձնեցին հատուկ իրենց համար բերված նվերները, վայելեցին գյումրեցի երեխաների կատարումները և փոքրիկ նվիրատվություն անելով ու անմոռանալի տպավորություններով` վերադարձան Երևան:

Այս ամառ Հայաստան այցելեցին նաև ՀԲԸՄ Մոնրեալի սկաուտական խմբի 35 անդամներ: Այցելության գլխավոր նպատակը Ֆուլեր տնաշինական կազմակեր-պության հետ համատեղ շինարարական աշխատանքներ կատարելն էր: Երիտասարդները մասնակցեցին Արագածոտնի մարզի Կաքավաձոր և Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղերում երկու տների կառուցման աշխատանքներին:

Սեպտեմբեր ամսին Հայաստանում էին նաև ՀԲԸՄ ՀԵԸ սկաուտական փողերախմբի 40 անդամները: Այցելության ընթացքում փողերախմբի անդամներն իրենց ելույթը նվիրեցին Երևանի բնակիչներին` երթ-ելույթը սկսելով Հյուսիսային պողոտայում և ավարտելով Ազատության հրապարակում: Երիտասարդները նաև ելույթ ունեցան Նորքի Հայորդյաց տան սաների համար, ովքեր այս անգամ նույնպես հյուրերին դիմավորել էին հետաքրքիր համերգային ծրագրով:

Այս այցելությունները Հայաստանում համակարգվում են ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի պատասխանատու Հերմինե Դուզյանի և իր օգնականի կողմից` բծախնդիր և հոգատար աշխատանքի արդյունքում:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ՀԲԸՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: