ԳՈՐԾՎԱԾ Է ՍԻՐՈՎ

Հայաստանում գործում է ՀԲԸՄ Հայ Կին նախաձեռնության կողմից հիմնված հղի կանանց աջակցության չորս կենտրոն: Իրենց հիմնադրման օրվանից ի վեր կենտրոնները կանոնավոր աջակցություն և խորհրդատվություն են տրամադրում քաղաքի ու հարակից շրջանների հղի կանանց:

Դեկտեմբերի 5-ին և 10-ին, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցիչներն այցելեցին հղի կանանց աջակցության Թալինի և Երևանի կենտրոններ` Բեթի Չերքեզյանի և Նյու Ջերսիի մի խումբ կանանց գործած գեղեցիկ մանկական գլխարկներն ու տաք ծածկոցներն ապագա մայրիկներին նվիրելու նպատակով: Երկու կենտրոններում էլ աղջիկները մեծ ուրախությամբ ու խանդավառությամբ ընդունեցին նվերները, յուրաքանչյուրն իր հետ տանելով իր նախընտրածը: Բոլորն իրենց ջերմ շնորհակալական խոսքերն ուղղեցին Բեթի Չերքեզյանին ու մյուս բոլոր կանանց, ովքեր պատրաստել և ուղարկել էին անչափ անհրաժեշտ պարագաները:

Կանայք կենտրոն են այցելում շաբաթը երկու անգամ, շփվում միմյանց հետ, հանդիպում հրավիրված բժշկի ու հոգեբանի հետ, խոսում իրենց հուզող հարցերի մասին:

«Առաջին հղիության ժամանակ ավելի շատ հետաքրքրվում էի առողջական հարցերով: Այս անգամ ավելի շատ կենտրոնանում եմ երեխայի զարգացման, նրա խնամքի ու վարքագծի վրա», - ասում է Հրանուշ Եսայանը:

92 փաթեթներից 75-ը նախատեսված էին հղի կանանց աջակցության չորս կենտրոնների երիտասարդ մայրերի համար, իսկ 17-ը` Սիրիայից Հայաստան տեղափոխված հղի կանանց համար:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ԳՈՐԾՎԱԾ Է ՍԻՐՈՎ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: