ԴՐ. ԵՐՎԱՆԴ ԶՈՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՍԻՆՈՓՍԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ և Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարագետ և առաջատար հետազոտող Դր. Երվանդ Զորյանը նշանակվեց Սինոփսիս Հայաստանի նախագահ:

Դր. Զորյանը Հայաստանում կղեկավարի Սինոփսիս գիտաարտադրական կենտրոնի գործունեությունն ու կառաջնորդի ընկերությանը դեպի զարգացման հաջորդ փուլ: Սինոփսիսն այսօր էլեկտրոնային արտադրության և ծրագրային հավելվածների մշակման ոլորտի առաջատար ընկերություններից է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սիլիկոն Վելիում, Կալիֆորնիա, ԱՄՆ: Հայաստանը հյուրընկալում է Սինոփսիս ընկերության ամենախոշոր գիտաարտադրական մասնաճյուղերից մեկը` 700-ից ավելի աշխատակիցներով:

Դր. Զորյանը ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում ՀՀ պետական մըրցանակի դափնեկիր է և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ: Նա լավագույնս պատրաստված է աջակցելու Հայաստանում ՏՏ զարգացմանն ու տեխնոլոգիական նորարարության խթանմանը: Շնորհավորում ենք, պարոն Զորյանին այս նշանակման առթիվ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ԴՐ. ԵՐՎԱՆԴ ԶՈՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՍԻՆՈՓՍԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: