ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԲԸՄ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

Երուսաղեմ կատարած իր այցի ժամանակ ՀՎՀ հիմնադիր նախագահ Դր. Երվանդ Զորյանն այցելեց Երուսաղեմի հայկական համայնք` հանդիպեց համայնքի ներկայացուցիների հետ և նրանց ներկայացրեց ՀՎՀ-ի առաքելությունն ու գործունեությունը:

Դր. Զորյանը բովանդակալից հանդիպում ունեցավ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Պատրիարքն իր հիացմունքն ու գոհունակությունը հայտնեց պարոն Զորյանին` նշելով Հայկական Վիրտուալ Համալսարանի ծավալած գործունեության կարևորությունը և ունեցած բացառիկ դերը աշխարհասփյուռ հայության համար:

Երվանդ Զորյանը հանդիպեց նաև Հայ երիտասարդաց միության անդամների և Սուրբ Թարգմանչաց հայկական դպրոցի աշակերտների հետ: Մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ծրագրի նկատմամբ: Սեդրակ Բալյանը, ով նվիրյալ հայ երիտասարդ է Երուսաղեմից, փաստեց ՀՎՀ-ի ծրագրերի անհրաժեշտությունն իր համայնքում և դպրոցում:

Այցը համագործակցության նոր սկիզբ դրեց ՀՎՀ-ի և Երուսաղեմի հայ համայնքի միջև. ՀՎՀ-ն պատրաստ է իր բազմաթիվ ծրագրերը տրամադրել համայնքին և դպրոցին:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԲԸՄ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: