ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ

Օգոստոսի 2-13-ը Հայաստանում անցկացվեցին Համահայկական 6-րդ ամառային խաղերը, որոնք ընդգրկված էին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների ծրագրում: Խաղերը բացառիկ էին ինչպես մարզիկների և մարզաձևերի թվով, այնպես էլ աշխարհագրությամբ: Աշխարհի 36 երկրների 165 քաղաքներից ժամանած 6215 մարզիկներ հանդես եկան 17 մարզաձևերում: Խաղերին մասնակցած մարզիկների շարքերում մեծ թիվ էին կազմում նաև ՀԲԸՄ բազմաթիվ երկրների և կետրոնների մարզիկներն ու երիտասարդները: Խաղերն անցկացվե-ցին ոչ միայն Երևանում, այլև Աբովյանում, Վանաձորում և Ստեփանակերտում:

ՀՀ նախագահի կարգադրությամբ, Համահայկական 6-րդ խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում ունեցած գործուն մասնակցության համար, մի խումբ անձինք պարգևատրվեցին ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Պարգևատրվողների թվում էր նաև ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի պատասխանատու, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հերմինե Դուզյանը: