«ՀԱՅԱՍՏԱՆ. ԿՅԱՆՔԻ ԵՐԿԻՐ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգությամբ ֆրանսիացի Սիմոն Լոնդրեն արդեն երրորդ անգամ է մասնակցում ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խմբի «Հայաստան, կյանքի երկիր» նախաձեռնությանը: Արդեն երրորդ ամառն է նախընտրում անցկացնել այստեղ ու օգնել իրականացնել մի շարք կամավորական ծրագրեր: Այս անգամ մասնակցում էր որպես ծրագրի վետերան և հենց նրան էր վստահված ղեկավարել այս տարվա «Հայաստան, կյանքի երկիր»-ը: Սիմոնին հանդիպեցինք ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում: Մեր «bonjour»-ին ի պատասխան հնչեց նրա «բարև»-ը` մաքուր հայերենով: Մի փոքր հոգնած էր, բայց և շատ գոհ: Գրասենյակ էր եկել ուղիղ շինհրապարակից: Հայաստան կատարած երրորդ այցելությունը շրջադարձային էր Սիմոնի համար: Ֆրանսիացի կաթոլիկ հոր և հրեա մոր որդին որոշել էր մկրտվել հայկական եկեղեցում:

«Այստեղ` Հայաստանում, գտա հոգևոր այն մթնոլորտը, որն ըստ իս հավատքը պետք է ունենա: Նման բան երբեք չեմ տեսել Ֆրանսիայում: Եկեղեցին պարզապես աղոթա-վայր չէ հայերի համար», - ասում է Սիմոնը: Մկրտության սուրբ արարողությունը կատարվել էր մեկ օր առաջ Գեղարդի վանքում: Սիմոնը մկրտվել էր ու ստացել Ազատ անունը: Ինչպես ինքն էր ասում, հիմա էլ ավելի ազատ էր զգում իրեն: Հրաժեշտ տալիս էլ, նույնքան մաքուր ու առանց դժվարության բոլորիս հայերենով մաղթեց «Հաջողություն»:

ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խումբը երկու տարին մեկ իրականացնում է «Հայաստան, կյանքի երկիր» ծրագիրը: Առաջին երկու ծրագրերը կայացան 2011 և 2013թթ., որոնց ընթացքում Հայաստանում և ԼՂՀ-ի տարբեր շրջաններում երիտասարդներն իրականացրին մի շարք կամավոր շինարարական, բնապահպանական, առողջապահական և կրթական ծրագրեր` ներառյալ Արցախում Բերձորի 2-հարկանի երիտասարդական տան վերանորոգումը, Երևանում Մալաթիայի հայորդյաց տան մասնակի վերանորոգումը, ջրամատակարարման ու ջեռուցման խնդիրների լուծումը և այլն: Խումբը մեկ տարի շարունակ ակտիվ ծրագրում ու դրամահավաքներ է կազմակերպում տարբեր բարեգործական երեկոների միջոցով և հավաքագրված գումարը ծախսում Հայաստանում մի քանի ծրագրերի իրականացման վրա: Եվ ահա 2015-ին խումբը կրկին Հա-յաստանում էր: Այս անգամ եկել էին իրենց իսկ սկսած գործը շարունակելու: Փարիզի ու շրջակա բնակավայրերի ֆրան-սիահայ և ոչ հայ 40 երիտասարդներ, իրենց հավաքած 10,000 եվրոյով կրկին մի քանի շաբաթ անցկացրին Մալաթիայի հայորդյաց տանը, այս անգամ վերանորոգեցին հանդերձարանը, մարզադահլիճն ու նկարչության սրահը: «Մի ընկեր ունեմ, որի հետ միասին ամերիկյան ֆուտբոլ ենք խաղում: Նա ինձ պատմեց այս ծրագրի մասին: Երբ ասաց, որ պետք է մեկնի Հայաստան մասնակցելու մարդասիրական ծրագրի, ասացի` ես էլ կմիանամ: Չափազանց տպա-վորված եմ հայերով, որոնք ծանր փորձություն են վերապրել Եղեռնի ժամանակ: Դա պատմական իրողություն է, որը բոլորինս է: Եվ չնայած մենք ենք եկել այստեղ մարդկանց օգ-նելու, մենք ինքներս էլ շատ բան ենք ստանում այս ծրագրից: Դա բարդ է բացատրել: Ես շատ բան եմ սովորում այստեղ: Ուրախ եմ, որ այս ծրագիրը բաց է նաև ոչ հայերի համար: Պետք է շնորհակալություն հայտնեմ մի շարք կազմակերպությունների ու անձանց, հատկապես ՀԲԸ Միությանը, Հերմինեին, Սիմոնին, Տիգրիսին, Դենիին, և այս ծրագրի հիմնադիրներից մեկին՝ Րաֆֆիին, որոնք հսկայական աշխատանք են կատարում և կանգնած են այս ամենի հետևում: Վստահ եմ որ ես կվերադառնամ Հայաստան, միգուցե ոչ այս ծրագրով, քանի որ արդեն տարիքս չի համապատասխանում, բայց հաստատ կվերադառնամ», - ասում է Էնդին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

end faq