ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և ԼեգալԼաբ իրավաբանական գրասենյակը, նոյեմբերի 24-ին, ՀԲԸՄ Երևանի կենտրոնում անցկացրին ՀՀ Սահմանադրության փոփոխություններին նվիրված քննարկում-բանավեճ: Միջոցառման նպատակն էր, կողմ և դեմ տեսակետների անկաշկանդ արտահայտման միջոցով, բարձրացնել ներկաների իրավագիտակցությունը և Սահմանադրական փոփոխությունների ու սպասվող հանրաքվեի համազգային ու համապետական նշանակության մասին իրազեկվածությունը` հաշվի առնելով երկրում հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական և իրավական հարաբերությունների կարգավորման գործում Մայր օրենքի նշանակությունը:

Քննարկումը վարում էր ԼեգալԼաբ իրավաբանական ընկերության հիմնադիր բաժնետեր, Բանակցության գերազանցության երևանյան կենտրոնի տնօրեն Ստեփան Խզրթյանը, իսկ կողմ և դեմ տեսակետները ներկայացնում էին իրավաբան Արամ Վարդևանյանը և քաղաքագետ, «Չե՛ք անցկացնի» հասարակական շարժման անդամ Արմեն Գրիգորյանը: Քննարկումն անցավ աշխույժ մթնոլորտում, բանախոսները պատասխանեցին դահլիճից հնչած բազմաթիվ հարցերին:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: