ԹՈՒՄՈ X ՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր կենտրոնն առաջարկում է արտադասարանային ուսումնական միջավայր, որը կօգնի երիտասարդությանը ձեռք բերելու տեղեկատվության և արդյունաբերության ստեղծարար ոլորտներում անհրաժեշտ աշխատանքային հմտություններ

Մայիսի 25-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնեց իր հասանելիությունը` բացելով նոր կենտրոն Գյումրիում: Նոր կենտրոնի բացումը հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գյումրիի կենտրոնը Սիմոնյան կրթական հիմնադրամի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ նախագիծն է: Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, Շանթ հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանի կողմից կազմակերպվեց կենտրոնի ստեղծման մեկնարկային դրամահավաքը: Բացման արարողությանը ներկա պատանիները, մյուս հյուրերի հետ միասին, շրջեցին կենտրոնում և ծանոթացան Թումոյի կրթական ծրագրին: Նրանք արդեն իսկ պաշտոնապես դարձան Թումո անդամներ: Սա իրոք շատ հուզիչ և զգացմունքային պահ էր բացմանը ներկա երիտասարդների համար: «Սա մեր բոլորի երազանքի իրականացումն է», - իր հուզմունքն արտահայտեց 14-ամյա Նարեն` առաջին անգամ ոտք դնելով Գյումրիի Թումո կենտրոն: Նարեն, 50-ից ավելի իր հասակակիցների հետ միասին, դարձավ Թումոյի առաջին այցելուներից մեկը: 14-ամյա Գևորգը դառնալու է «աշխարհը թնդեցնող երաժիշտ և DJ», իսկ 13-ամյա Անգինը՝ «նախագահ... չէ, բայց նաև ֆրանսերենի լեզվաբան և թարգմանիչ... լավ, դե ուրեմն՝ Ֆրանսիայի նախագահ»: Կենտրոնի բացումը անթիվ հնարավորություններ և ապագա ձեռքբերումների հույս է ստեղծում պատանիների համար: ԹՈՒՄՈ x ՀԲԸՄ Գյումրի կենտրոնն իր դռները բացեց Գյումրիի Տեխնոպարկի տարածքում: Կենտրոնի կրթական ծրագրերը կմեկնարկեն սեպտեմբերին` առաջարկելով 21-րդ դարի հմտություններ` անիմացիա, խաղերի ստեղծում, վեբ ծրագրավորում և ֆիլմերի ստեղծում: Իսկ մինչ այդ, հունիս և հուլիս ամսներին, պատանիներն ու նրանց ծնողները հնարավորություն կունենան այցելելու Թումո կենտրոն, ծանոթանալու ծրագրերին և դասացուցակին և գրանցվելու որպես Թումո անդամ: Գյումրիի կենտրոնը նախատեսված է 500-1000 ուսանողների համար, որոնք կունենան երկժամյա դասեր՝ շաբաթը երկու անգամ: Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական միության համագործակցությամբ այս տարի կբացվի նաև երկրորդ համատեղ ԹՈՒՄՈ x ՀԲԸՄ կենտրոնը՝ այս անգամ Ստեփանակերտում: Այս ծրագիրը մաս է կազմում կրթության և նորարարության ոլորտներին աջակցելու ՀԲԸՄ-ի նախաձեռնության: Թումո կենտրոնի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք. http://www.tumo.org/en/

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ԹՈՒՄՈ X ՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: