ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 5 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸՄ ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ ՄՐՑԱՆԱԿԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի պետական համալսարանի ԵՊՀ հինգ տարբեր ֆակուլտետների հինգ լավագույն ուսանողներ արժանացան Հայկական բարեգործական ընդհանուր միության ՀԲԸՄ Պողոս Նուբար մրցանակիի: Մայիսի 20-ին, ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում ընտրված ուսանողներն ստացան մրցանակի հավաստագրերը: Մրցանակը տրամադրվեց Դեղագիտության և քիմիայի, Միջազգային հարաբերությունների, Կենսաբանության, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Իրավագիտության ֆակուլտետների` առավել աչքի ընկած, հասարակական ակտիվություն ցուցաբերող ու գերազանց առաջադիմություն ունեցող 5 ուսանողների: Նշված ֆակուլտետների ուսանողներին կրթաթոշակով պարգևատրելու որոշումը կայացրել է ԵՊՀ գիտական խորհուրդը մարտի 26-ին կայացած նիստում: Ուսանողներին երաշխավորել են ֆակուլտետների դեկանները ամբիոնների վարիչների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ ընդհանուր որոշման արդյունքում: Բացման խոսք ասաց ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչություն պետ, գիտական քազաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի տեղակալ Ալեքսանդր Մարգարովը, որն այնուհետև խոսքը փոխանցեց ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանին: Վերջինս ներկայացրեց Միության առաքելությունն ու մեկդարյա աջակցությունը կրթության ոլորտին: Նա ասաց, որ ՀԲԸՄ-ն վաղուց է համագործակցում Մայր բուհի հետ, դեռևս 30-ականներից՝ ուսանողներին տրամադրելով մրցանակներ, աջակցելով գրահրատարակչական գործին, բարելավելով շենքային պայմաններն ու ձեռք բերելով սարքավորումներ ու գրականություն: Հանդիպմանը ներկա էին նաև ֆակուլտետների դեկաններն ու ամբիոնների վարիչները, որոնք էլ ներկայացրին իրենց կողմից երաշխավորված կրթաթոշակառուներին, միևնույն ժամանակ փաստելով, որ կարևորվել է ինչպես գերազանց առաջադիմությունը, ուսանողական կառույցներին անդամակցությունը, այնպես էլ գիտական գործունեությունը: Պողոս Նուբարի անվան մրցանակին արժանացած ուսանողներն են`
Սևակ Գրիգորյան - Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ, 3-րդ կուրս
Լիլիթ Պետրոսյան - Իրավագիտության ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս
Վարդուհի Հարությունյան - Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 3-րդ կուրս
Հեղինե Գևորգյան - Կենսաբանության ֆակուլտետ, 3-րդ կուրս
Ներսես Սրապիոնյան - Մաթեմատիկա և մեխանիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq