Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44
Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ, 2006

Արդեն երրորդ տարին է` Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ սփյուռքահայ մի շարք երիտա-սարդներ ամռան ամիսներին այցելում են Հայաստան` բարեգործական ծրագրերի մասնակցելու, ինչպես նաեւ ծանոթանալու հայրենի պատմությանը, մշակույթին ու ազգային արժեքներին: Այս տարվա ծրագրում ընդգրկված էին 15-22 տարեկան 8 երիտասարդներ, ովքեր ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնա-ճյուղի ամառային ճամբարի տնօրեն Հերմինե Դուզյանի ղեկավարությամբ շուրջ 20 օր շրջեցին հայրենիքում, ծանոթացան հայրենիքում ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող ծրագրերին:

Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից իրականացվող այս ծրագրի հիմնական նպատակը սփյուռքահայ երիտասարդներին մասնակից դարձնելն է Հայաստանում իրականացվող բարեգործական աշխա-տանքներին, ինչպես նաեւ նրանց ծանոթացնելը հայրենի պատմամշակութային արժեքներին:

Այս տարվա այցի ծրագրում նախատեսված էր կամավորների մասնակցություն ՀԲԸՄ-ի կողմից Գյումրիի կրթական հաստատություններից մեկում իրականացվող բարեկարգման աշխատանքներին: ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ Գյումրիում բարեգործական աշխատանքներ են իրականացվում թիվ 3 հատուկ գիշերօթիկ դպրոցում. վերանորոգվել է սանհանգույցը, աշակերտներն ապահովվել են անկողիններով, հիմնանորոգվել է հատակը: Շենքի ներքին հարդարանքի աշխատանքներին մասնակցեցին ՀԲԸՄ ֆրանսիայի մասնաճյուղի ամառային ճամբարի ներկայացուցիչները: Շուրջ 1-շաբաթյա աշխատանքների արդյունքում սփյուռքահայ երիտասարդները եւ դպրոցի կամավորները ներկեցին դպրոցի պատերի 2/3-ը:

Երիտասարդների խումբն իր մասնակցությունը բերեց նաեւ Վանաձորում կազմակերպված հնագիտական պեղումներին: Օգոստոսի 15-17-ը նրանք հնէաբանների ղեկավարությամբ ուսումնասիրություններ կատարեցին երբեմնի թագավորանիստ բլրի վրա:

Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս ծրագրի մասնա-կիցներն այցելեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տություն, ծանոթացան արցախյան ազատամարտի պատմությանը, ԼՂՀ-ում իրականացվող բարեգործական ծրագրերին: Արցախում երիտասարդներն այցելեցին ՀԲԸՄ կողմից վերակառուցված Նորաշեն եւ Բարեշեն գյուղեր, եղան Նորաշենում ՀԲԸՄ-ի կառուցած մանկա-պարտեզում, հիվանդանոցում, նորակառույց դպրոցում, հյուրընկալվեցին արցախցիների ընտանիքներում:

Հայրենի պատմամշակութային կոթողներին ծանոթա-նալու նպատակով խումբը շրջեց Հայաստանի գեղատեսիլ վայրերում, Երեւանում այցելեց Մայր Աթոռ Սբ. Էջմիա-ծին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, թանգարաններ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2006 ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ, 2006

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: