Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44
Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

Արխիվ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ,Կարպիս Փափազեանե 2009 թ. մրցանակը շնորհվում է Ցվետանա Պասկալևային

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Կարպիս Փափազեան» մրցանակը հիմնադրվել է 1988 թ., բարերար Կարպիս Փափազյանի մտահղացմամբ ու նյութական միջոցներով: Ամենամյա մրցանակը շնորհվում է օտարազգի այն մտավորականներին ու գործիչներին, ովքեր իրենց օժանդակությունն են բերել հայ ժողովրդի պատմության, մշակույթի, արվեստի տարածմանն ու պրոպականդմանը, Հայկական Հարցի ծանոթացմանը: Անցնող տարիներին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Կարպիս Փափազեան» մրցանակին են արժանացել այնպիսի մտավորականներ, ինչպիսիք են Դոկտոր Թեսսա Հոֆմանը, Պրոֆ. Ալբակո Նովելլոն, Դոկտ. Քրիստոֆեր Ոուքերը, Բարոնուհի Կարոլին Քոքսը, Իվ Թերնոնը, ռեժիսոր Կիմ Բակշին, Պրոֆ. Հերման Գոլցը և ուրիշներ: Բարձր գնահատելով Արցախահայության պայքարի ճշմարտացի լուսաբանման գործին անմնացորդ նվիրումը, ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան» 2009 թ. մրցանակը շնորհվեց բուլղարուհի ռեժիսոր, օպերատոր, կինովավերագրող և լրագրող Ցվետանա Պասկալևային: Արցախի հերոսամարտի տարիներին Պասկալևան լուսաբանել է պատերազմական գործողությունները, Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացրել միջազգային հանրությանը: Որպես արտասահմանցի լրագրող, Պասկալևան հեռուստահաղորդումներ է պատրաստել հայ բնակչության դեմ կատարվող բռնարարքների ու տեղահանության վերաբերյալ: Նա հեղինակ է Արցախի պատերազմին նվիրված բազմաթիվ վավերագրական ֆիլմերի: Նրա պատրաստած հեռուստահաղորդումները լայն տարածում են գտել CNN, NBC, Antene-2 ու եվրոպական այլ հեռուստաընկերություններում ու լրատվական գործակալություններում: ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան» մրցանակի հանձնման արարողությունը տեղի ունեցավ 2009 թ. հուլիսի 3-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հանդիսությունն սկսվեց Պասկալևայի «Իմ թանկագին ողջեր և մեռածներ» ֆիլմի ցուցադրությամբ: Փասկալևսյի ֆիլմարվեստի ու Արցախի ռազմաճակատներում կատարած նկարահանումների մասին խոսեց Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: ՀԲԸՄ-ի «Կարպիս Փափազեան» մրցանակի էությունը ներկայացրեց մրցանակի հանձնախմբի անդամ, Կարպիս Փափազյանի լիազոր-ներկայացուցիչ Ռազմիկ Հարթունյան-Թամրազյանը, որը Պասկալևային հանձնեց նաև մրցանակի դրամական պարգևը: Կարպիս Փափազյան մրցանակի վկայականը Պասկալեւային հանձնեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի պատվո անդամ Լևոն Քեբաբջյանը, իսկ ՀԲԸՄ-ի մշակութային ու կրթական լայնածավալ գործունեության մասին խոսեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Դոկտ. Երվանդ Զորյանը, որը Պասկալևային հանձնեց բյուրեղապակյա հուշանվերը և փոխանցեց նաև ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի շնորհավորական ուղերձը` առ ի գնահատանք նրա հայանպաստ լայնածավալ գործունեությանը: Վերջում ելույթ ունեցավ մրցանակակիր Պասկալևան` իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնելով ՀԲԸՄ-ին ու «Կարպիս Փափազյան» մրցանակի հանձնախմբին, նա խոսեց Արցախյան ազատամարտի տարիներին իր կատարած նկարահանումների ու Արցախահայության կրած տառապանքների մասին աշխարհին պատմելու մասին: Իր խոսքում Պասկալևան ասաց. «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ես տեսնում էի մարդկային ճշմարտություն, որը բացահայտել և պաշտպանել էր պետք: Ես պարտավոր էի գալ եւ նկարահանել այն դաժան իրականությունը, որի մեջ գտնվում էր Ղարաբաղի խաղաղ բնակչությունը»: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդեց համերգը, որի ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կատարեց Ավետ Տերտերյանի սիմֆոնիա թիվ 3-ը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2009 Նորություններ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ,Կարպիս Փափազեանե 2009 թ. մրցանակը շնորհվում է Ցվետանա Պասկալևային

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: