Արխիվ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը դիմում է իր անդամներին և բարեկամներին "Հայաստան" համահայկական հիմնադրամի նոյեմբերի 25-ի հեռուստամարաթոնին աջակցելու կոչով

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) կոչ է անում Միության անդամներին, բարեկամներին և հանրությանը իրենց նվիրատվությունն անելու “Հայաստան” համահայկական հիմնադրամի “Ջուրը կյանք է” հեռուստամարաթոնին, որը տեղի կունենա Լոս Անջելեսում, նոյեմբերի 25-ին` Գոհաբանության օրը: Ավելի քան մեկ տասնամյակ այս հեռուստամարաթոնը հսկայական դեր է ունեցել սփյուռքի, Հայաստանի և Արցախի հայությանը միավորելու գործում: Ձեր այս տարվա հանգանակությունները կուղղվեն Արցախի ջրային ենթակառուցվածքների վերականգն-մանը և խմելու ջրի համակարգի անցկացմանը, որը կնպաստի այդ շրջաններում արցախցիների կենսամակարդակի բարձրացմանը: Ներկայումս Արցախի մոտ 200 գյուղեր զրկված են խմելու ջրից: Հեռուստամարաթոնը միաժամանակ կշարունակի իր աջակցությունը Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագրին, որից արդեն իսկ օգտվել են Հայաստանի և Արցախի սահմանամերձ ավելի քան 20 գյուղական համայնքներ: Անկախության համար պայքարի առաջին իսկ օրերից ՀԲԸՄ-ն աջակցել է Արցախի քաղաքացիներին շարունակական ճնշումների դեմ և ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարում: Ձեր ներդրումը “Հայաստան” համահայկական հիմնա-դրամի հեռուստամարաթոնին կշարունակի արցախ-ցիներին աջակցելու ավանդույթը` երաշխավորելով բարեկեցիկ կյանք և պայծառ ապագա Արցախի ժողովրդի համար: 18 տարի առաջ իր ստեղծումից ի վեր “Հայաստան” համահայկական հիմնադրամը ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր է իրականցրել Հայաստանում և Արցախում: Այն կառուցել և վերակառուցել է ավելի քան 470կմ երկարությամբ ճանապարհ, 212կմ երկարությամբ ջրագիծ ու ջրատար, 144 կմ գազատար, շուրջ 218 դպրոց և մանկապարտեզ, հարյուրավոր բնակելի կառույցներ, առողջապահական հիմնարկներ, մշակութային կենտ-րոններ ի շահ հայ ժողովրդի: Հեռուստամարաթոնը դիտելու և նվիրատվություն կատարելու կարգի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք Հայաստան Համահայկական Հիմ-նադրամի կայք.www.himnadram.org