Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44
Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

Արխիվ

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Սեպտեմբերի 18-21-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի անդամ Դր. Երվանդ Զորյանը և ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանն այցելեցին Մոսկվա` հանդիպելու տեղի հայ համայնքի և հայ ուսանողների հետ և նրանց ներկայացնելու Միության կրթական և երիտասարդական ծրագրերը, մասնավորապես Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ)` ՀԲԸՄ կրթական նորագույն նախաձեռնությունը: ՀԲԸՄ ՀՎՀ-ն պաշտոնապես մեկնարկեց սույն թվականի հունիսին և իր արժանի տեղը գրավեց ՀԲԸՄ բազմաբնույթ երիտասարդական և կրթական ծրագրերի շարքում, որոնք Միությունը տասնամյակներ ի վեր իրականացնում է աշխարհի հայաշատ վայրերում: Դրանցից են Միության ամառային փորձառության ծրագրերը, սկաուտական ճամբարները, տարբեր երկրներում գործող Երիտասարդ Արհեստավարժների խմբերը և այլն: ՀԲԸՄ ներկայացուցիչները Մոսկվայի հայ երիտասարդության հետ երկու հանդիպումների ընթացքում մանրամասնորեն ներկայացրին վիրտուալ համալսարանը: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, իսկ երկրորդը` Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կենտրոնում: Երկու հանդիպումներին էլ ներկա էին Մոսկվայի պետական համալսարանի ուսանողներ, համայնքի ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական միոթյան անդամներ, հայորդյաց տան սաներ և ուսուցիչներ, բազմաթիվ հյուրեր: Երվանդ Զորյանն ու Աշոտ Ղազարյանը ներկայացրին ՀԲԸՄ գործունեությունը` շեշտը դնելով հատկապես երիտասարդական և կրթական ծրագրերի վրա: Որպես ՀՎՀ-ի հիմնադիր-նախագահ Դր. Զորյանը ներկայացրեց համալսարանը, նրա գործունեությունն ու նպատակները: Վիրտուալ Համալսարանի մոսկվաբնակ երկու ուսանողներ` Թաթուլ Աջամյանն ու Վարդան Մարաշլյանը, որոնք ներկա էին հանդիպումներին, խոսեցին իրենց ուսումնական առաջին փորձառության մասին` արտահայտելով իրենց հիացմունքն ու խանդավառությունը, ինչպես նաև ընդգծելով համալսարանի դրական ներգործությունը: Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, ով նույնպես ներկա էր Երիտասարդական Կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը, իր փակման խոսքում ասաց, □Ավելի քան 100 տարի ՀԲԸՄ-ն, Հայ առաքելական եկեղեցու հետ միասին, նվիրաբար իրականացնում է հայ ժողովրդի ինքնության և հավատքի պահպանման առաքելությունը□: Մոսկվա կատարած այցելության ընթացքում ՀԲԸՄ ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի և Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի հետ, ովքեր իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցելու ՀԲԸ Միության Ռուսաստանում իրականացվելիք ծրագրերին: Սրբազան առաջնորդի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Մոսկվայում նոր կառուցվող հայկական եկեղեցին: Այս այցելությունը բացահայտեց նոր և հզոր ներուժ ՀԲԸ Միության կողմից առաջարկվող նոր կրթական մեթոդները կիրառելու տեսանկյունից, և ևս մեկ անգամ վերահաստատեց նման ծրագրերի անհրաժեշտությունը սփյուռքահայության շրջանում: Ռուսաստանի հայ երիտասարդությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց Միության ծրագրերի հանդեպ, որոնք վստահաբար իրենց ազդեցությունը պիտի ունենան աշխարհի մեծագույն հայկական համայնքներից մեկում հայ ազգային ինքնության և ժառանգության պահպանման գործում:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2009 Նորություններ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: