Արխիվ

ԱՐՑԱԽԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է

 Հոկտեմբերի 16-ին Ստեփանակերտի մշակույթի պալատում տեղի ունեցավ համերգ նվիրված Արցախի կամերային նվագախմբի հիմնադրման հինգերորդ տարեդարձին: Ինչպես նվագախմբի բոլոր համերգներին, այս անգամ էլ դահլիճը լեփ լեցուն էր: Հոբելյանական համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի, Հենդելի, Վերդիի, Ռոսինիի, Առնո Բաբաջանյանի, Սայաթ Նովայի, Պիացոլայի ստեղծագործությունները: Համերգին հաջորդեց ընդունելություն, որին ներկա էին ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակութային գործիչներ, երաժիշտներ, Արցախի կամերային նվագախմբի ողջ անձնակազմը, այլ հյուրեր: