Արխիվ

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ԽՄԲԻ ՀԵՏ

Հունվարի 16-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանդիպումը ՀԲԸ Միության Երիտասարդ արհեսավարժների Երեւանի խմբի անդամների հետ: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կրթական ծրագրերի համակարգող Հասմիկ Խալափյանը խմբի անդամներին ներկայացրեց Արմեն Հարությունյանին, որից հետո երիտասարդ արհեսավարժների Երեւանի խմբի ծրագրերի ու առաջիկա գործունեության մասին խոսեց ԵԱ համախմբող հանձնախմբի նախագահ Հարություն Պողոսյանը: Հանդիպման ընթացքում օմբուդսման Արմեն Հարությունյանը հանդես եկավ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, սահմանադրական, քաղաքացիական ու քաղաքական իրավունքների, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը նվիրած բանախսությամբ: Երիտասարդ արհեստավարժներին հետաքրքում էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, հանրահայտ իրավունքների սահմանափակումների, ինչպես նաեւ հասարակական այն երեւույթների գնահատականը, որոնք առնչվում են մարդու իրավունքների հետ: Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց ներկաների բարձրացրած բազմաթիվ հարցերին:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2009 ԵԱ Երևան ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ԽՄԲԻ ՀԵՏ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: