Արխիվ

ՀԲԸՄ-ԵԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԻՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ ՀԵՏ

Երկուշաբթի, մայիսի 11-ին, ՀԲԸՄ-ԵԱ Երևանյան թիմը հանդիպեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմագիտական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀԲԸՄ-ԵԱ Երևանյան խմբի ավելի քան 30 անդամներ: Մոտ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում արծարծվեցին մի շարք արդիական հարցեր կապված վերջերս Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված ճանապարհային քարտեզի, հայ-թուրքական հարաբերությունների և հետագա հնարավոր զարգացումների, ցեղասպանության ընդունման, սահմանների բացման, միջտնտեսական կապերի և այլ հիմնախնդիրների հետ: Հայկ Դեմոյանը սիրով պատասխանեց երիտասարդների բոլոր հարցերին: ՀԲԸՄ-ԵԱ նախագահ Հարություն Պողոսյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց պրն. Հայկ Դեմոյանին հրավերն ընդունելու, ներկայիս ամենաարդիական թեմաներին անդրադառնալու և բազմաթիվ հարցերին պատասխանելու համար: