Արխիվ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍԵՄԻՆԱՐԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խորհրդի դիվանի նախաձեռնությամբ ու ՀԲԸՄ Հայաստանի ներկայա-ցուցչության օժանդակությամբ հոկտեմբեր 24-25-ը Ծաղկաձորում կազմակերպվեց սկաուտական երկօրյա սեմինար, որի նպատակն էր մասնակիցներին տալ սկաուտական գիտելիքներ ու մշակել մեթոդներ, որոնք կօգնեն համալրելու սկաուտական շարքերը, ինչպես նաև քննարկել պատասխանատուներին հուզող հարցեր: Սկաուտական խորհրդի ատենապետ եղբ. Կարեն Տիրարյանը ներկայացրեց նոր մշակված սկաուտական ներքին կանոնադրությունը և կետ առ կետ բացատրեց բոլոր հոդվածները: Եղբ. Հակոբ Ժոքյանը շեշտեց, որ յուրաքանչյուր սկաուտական ծրագիր պետք է ունենա իր ձևը, նպատակը և իրագործման մեթոդները: Եղբ. Կարեն Տիրարյանը խոսեց պատասխանատուների ու անդամների փոխհարաբերությունների, սկաուտական կարգապահության: Օրվա վերջին զեկուցումը ներկայացրեց եղբ. Էդուարդ Տեր Գասպարյանը, որից հետո քննարկվեցին խմբերի տարեկան ծրագրերը, ներկայացվեցին այն կարևոր տոնական օրերն ու տարեկան մեծ միջոցառումները, որոնք պետք է նշվեն պատասխանատուների կողմից: Զեկուցումից հետո երեք խմբապետական կազմերը` սկաուտ-արենուշ, գայլիկ-արծվիկ, երեց, աշխատան-քային օրացույցի հիման վրա կազմեցին իրենց 3-ամսյա ծրագիրը: Սեմինարի 2-րդ օրը ներկայացվեցին մշակված ծրագրերը: Եղբ. Կարեն Տիրարյանը բարձրացրեց բոլորին հետաքրքրող հարցը` ինչպե՞ս համալրել սկաուտական շարքերը և ներգրավել նոր անդամներ: Ներկաները եկան այն եզրակացության, որ պետք է օգտագործվեն իրազեկման հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում գովազդը: Դիվանը ներկայացրեց սկաուտական գործունեության համար նախատեսված հաջորդ վայրը` Նորքի Հայորդաց տունը: Վերջում սեմինարի մասնակիցներին միացան սկաուտական խմբերի ապագա առաջնորդները` Հերմինե Դուզյանի հետ միասին, որոնք լսեցին օրվա հյուր` ՀԲԸՄ Երևանի գրասենյակի փոխտնօրեն եղբ. Հովիկ Յորդեկյանին: Նա խոսեց ՀԲԸՄ-ի ու Հայաստանի միջև հարաբերությունների, սկաուտական շարժման զար-գացման ու ղեկավարների ապագա աշխատանքների մասին: Ապագա առաջնորդները երեց խմբակի հետ այցելեցին նաև Ծաղկաձորի Կեչառիս վանքը: Սեմինարի վերջում յուրաքանչյուր խմբապետ ներկայացրեց իր տպավորությունները: Սեմինարը արդյունավետ էր բոլոր մասնակցողների համար: Նրանք խոստացան լավագունս կատարել իրենց ստանձնած պարտականությունները:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2009 Սկաուտական շարժում ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍԵՄԻՆԱՐԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: