Արխիվ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԵՍԸ

2009թ. դեկտեմբերի 27-ին Արաբկիրի Հայորդյաց տանը տեղի ունեցավ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի ամանորյա տոնահանդեսը: Այն կազմակերպվել էր սկաուտների խմբապետական կազմի նախաձեռնությամբ հատուկ սկաուտական շարժման ավելի փոքր սերնդի` գայլիկ/արծվիկների համար, ովքեր նոր են անդամագրվել այս շարժմանը: Վաղ առավոտից մինչև ուշ երեկո կազմակերպվեցին հետաքրքիր խաղեր, երգ ու պար, հյուրասիրություն, իսկ վերջում Ձմեռ Պապն իր նվերներով կրկնապատկեց երեխաների ուրախությունը: Ավելի ուշ տոնակատա-րությանը միացան նաև սկաուտներն ու արենուշները և հանդեսը շարունակվեց էլ ավելի ուրախ մթնոլորտում մինչև ուշ երեկո: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խորհրդի ատենապետ Կարեն Տիրարյանը շնորհավորեց բոլոր ներկաներին Ամանորի և Սբ. Ծննդյան կապակցությամբ` մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: