Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44
Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

Արխիվ

ՀԲԸՄ եվ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդաց տան սաները մասնակցեցին նկարչական մրցույթի

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գահակալության 10-ամյակի առթիվ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) եվ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հայորդաց տների սաներն այսօր մասնակցեցին նկարչական մրցույթի: Մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում հետաքրքրասեր անցորդների հայացքների ներքո` Հայորդյաց տների սաներն սկսեցին իրենց աշխատանքը: Նկարչական պարագաներ, երաժշտություն, բարձր տրամադրություն եվ մեկ ժամ գործն ավարտելու համար: ՀԲԸՄ եվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Երեւանի, Էջմիածնի, Վանաձորի եվ Աշտարակի 6 հայորդաց տներում եւ մանրանկարչության դպրոցում այսօր արհեստներ ու արվեստներ են սովորում, նաեւ` հոգեւոր դաստիարակություն ստանում ավելի քան 3 հազար երեխա: Շուտով նման կենտրոն կբացվի նաեւ Գյումրիում: Իր խոսքում Հայորդյաց տների տեսուչ-տնօրեն Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ասաց, "16 տարի է այս կառույցը գործում է, հրաշալի մանուկների 5 տարեկանից մինչեւ 18 տարեկան պատանիներ ազգային գիտակցություն, կրոնական արժեքների հաղորդվում են, եւ ամենակարեւորը` մարդ լինելու գաղտնիքը փոխանցվում է: Եվ ես ուրախ եմ, որ մեր երեխաները ստեղծագործական ոգին իրենց մեջ կրելով վաղը վատ հայ չեն լինի": Իր տպավորությունների մասին խոսելով` 15-ամյա Սյուզան Դավթյանն ասաց. "Երբ մարդ հոգեւոր աշխարհի հետ շփվում է, ուրիշ հայացքով է նայում եւ կյանքի հանդեպ պատկերացումները փոխվում են, ուրիշ է դառնում մարդու էությունը, ամեն ինչում վատը չի տեսնում, փորձում է ապագան գեղեցիկ պատկերացնել": Երեխաների աշխատանքները գնահատվելու են մանկավարժների կողմից եւ լավագույններն արժանանալու են մրցանակների:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2009 Նորություններ ՀԲԸՄ եվ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդաց տան սաները մասնակցեցին նկարչական մրցույթի

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: