Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44
Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

Արխիվ

ՀԲԸՄ շարունակում է իր աջակցությունը համադպրոցական օլիմպիադային

 

 

Մեկնարկել է շախմատի հանրապետական համադպրոցական չորրորդ օլիմպիադան և արդեն երրորդ տարին անընդմեջ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) շարունակում է իր աջակցությունն այդ մրցաշարի անցկացմանը: Այն համատեղ նախաձեռնել են Հայաստանի Շախմատի ֆեդերացիան, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունն ու ՀԲԸՄ-ն: Հանրապետական օլիմպիադան խթանում է մարզաձեւի զարգացումը դպրոցականների շրջանում: Օլիմպիադային մասնակցում են դպրոցականներ Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից, ովքեր պայքարում են եզրափակիչ փուլի համար: Նոյեմբերի 24-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց օլիմպիադայի երկրորդ փուլը: Այդ կապակցությամբ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, Շենգավիթի համայնքի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանն ու ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը այցելեցին Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ տեղի ունեցավ Երևանի Շենգավիթ համայնքի դպրոցների հաղթող թիմերի հանդիպումը: “Սա շատ կարևոր միջոցառում է, որը հնարավորություն է տալիս կտրել երեխաներին փողոցից, նոր հետաքրքրություններ առաջացնել և նպաստել մտավոր ունակությունների զարգացմանը: Այս ճանապարհով մենք կարող ենք հայտնաբերել նաև ապագա շախմատիստների, որոնք կշարունակեն մեր լավագույն գրոսմայստերների` Տիգրան Պետրոսյանի, Լևոն Արոնյանի, Ռաֆայել Վահանյանի, Սմբատ Լպուտյանի ու մյուսների սկսած գործը”, ասաց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը: “Շախմատային օլիմպիադայի միջոցով փորձում ենք բարձրացնել շախմատի մասսայականությունը, ամրապնդել նրա դերն ու նշանակությունը հասարակության մեջ: Մեզ մեծ աջակցություն է ցուցաբերում ՀԲԸՄ-ն, որն արդեն իսկ ավելի քան 4,000 շախմատի խաղատախտակներ է բաժանել հանրապետության դպրոցներին, ինչն էլ նյութական հզոր բազա է ստեղծում այս սպորտաձևի զարգացման համար”, ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: ՀԲԸՄ-ի հովանավորության շնորհիվ օլիմպիադայի անցկացման համար կտրամադրվեն 2000 շախմատի տախտակներ և 80 շախմատային ժամացույցներ: Եվս 300 շախմատի տախտակներ և 70 շախմատային ժամացույցներ կտրվեն 2-րդ և 3-րդ փուլերի հաղթողներին: Եզրափակիչ փուլի հաղթողները ՀԲԸՄ-ի նվիրատվության շնորհիվ կարժանանան համակարգիչների: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայանալու է առաջիկա մայիսին:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2009 Նորություններ ՀԲԸՄ շարունակում է իր աջակցությունը համադպրոցական օլիմպիադային

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: